⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ՝ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ՝ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ


Օրենբուրգում ընթացքի մեջ է կանանց և տղամարդկանց ձյուդոյի Երոպայի գավաթի խաղարկությունը, որին 23 երկրի 272 մարզիկ է մասնակցում: Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը մինչ մրցաշարի մեկնարկը ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշել էր, որ տղաներից լավ պայքար է ակնկալում.ՙ ՙԹիմերը պետք է մասնակցեն երկու միջազգային մրցաշարի, որից մեկը կանցկացվի Օրենբուրգում: Թեեւ թիմերից մեկի կազմում գրեթե 99%-ը երիտասարդներից մեծահասակներ տեղափոխված տղաներ են, բայց մեդալների սպասելիքներ ունեմ երկու մրցաշարերից էլ՚: Այսպիսով, մարզչի սպասելիքները մարզիկները արդարացրեցին: Տղամարդականց 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Իվանյանը, կիսաեզրափակչում առավելության հասավ նաև լեհ ձյուդոիստ Գժեգոժ Վիեցորեկի նկատմամբ ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Գրիգորը հանդիպեց տանտերերի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Կուլիկովի հետ և համառ պայքարում զիջելով մրցակցին՝ բավարավեց արծաթե մեդալով, որը երիտասարդ ձյուդոիստի համար վատ նվաճում չէ: 66կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ մտած Դավիթ Ղազարյանը չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Իսլամ Խամետովի արգելքը  ու 3-րդ տեղը վիճարկեց Ռուսաստանցի մեկ այլ մարզիկի՝ Հաջի Կումուկովի հետ: Դավիթն այս գոտեմարտն արդեն շատ վստահ անցկացրեց ու մաքուր (իպոն) հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ: Այս քաշային կարգում մեդալի էր հավակնում նաև ռուսաստանցի Ալեքսան Անտոնյանը, սակայն, նա սփոփիչ 3-րդ գոտեմարտում զիջեց Հաջի Կումուկովին և զբաղեցրեց 7 -րդ տեղը: 73 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Նիկողոսյանը ևս մրցանակային տեղ գրավելու հնարավորություն էր պահպանում, սակայն 2-րդ սփոփիչ գոտեմարտում տանուլ տալով ռուսաստանցի Ստանիլսավ Սկրյաբինին՝ ի վերջո գրավեց 9-րդ տեղը: Կանաց մրցաշարում 57 կգ քաշային կարգում Ռուսասատանը ներկայացնող Անահիտ Արշակյանը կիսաեզրափակչում հաղթեց ղրղզուհի Միրիմ Մոմունովային և մտավ եզրափափկիչ: Չեմպիոնական գոտեմարտում ծավալված հավասար պայքարում մարզական բախտը ժպտած Մեժեցկայային: Արշակյանը բավարարվեց արծաթե մեդալով: Իսկ ահա 52 կգ քաշային կարգում Ռուսատանի պատվիրակ Զարինա Բաբինյանը կիսաեզրփակչում պարտվեց բելառուս Դարյա Սկրիպնիկին: Արագ սթափվելով այդ անհաջողությունից՝ 3-րդ տեղի համար պայքարում Բաբինյանը կարողացավ առավելության հասնել իր համերկրացի Անաստասիա Պոլիկարպովայի նկատմանբ: Արդեն հայտնել էինք, որ նույն 52կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտերի հաջող անցկացնելու դեպքում 3-րդ տեղի համար կարող է պայքարել նաև Հայաստանի ընտրանու գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Ժաննա Ստանկևիչը: Վերջինս հրաշալի կատարեց իր առաջ դրված խնդիրն ու նույնպես տուն է վերադառնում բրոնզե պարգևով: Հայաստանի հավաքականի ձյուդոիստուհին մեկը մյուսի ետևից հաղթեց ռուսաստանցիներ Պոլինա Մոլչանովային և Այգուլ Տաշտիմիրովային, ապա 3-րդ տեղի համար պայքարում  պարտության մատնեց Ռուսաստանի ևս մեկ պատվիրակի՝  Անաստասիա Դինդյուկին ու նվաճեց բրոնզե մեդալ:  Մրցաշարի 1-ին օրը տատամի ելած Հայաստանի 7 պատվիրակներից 3-ը դարձան մրցանակակիր: 81 կգ քաշային Գեորգի Մակարյանն 1/8-րդ եզափակիչ փուլում պարտվեց ուզբեկստանցի Թեմուրխոն Տուրաևին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից,  քանի որ ուզբեկ ձյուդոիստն էլ քառորդ եզրափակչում զիջեց Եվրոպայի ապագա գավաթակիր ռուսաստանցի Ասլան Լապինագովին: Իսկ ահա նույն քաշային կարգը ներկայացնող Անդրանիկ Չափարյանը լավ հանդես եկավ: Նա նախ 1/8-րդ եզրափակչում առավելության հասավ Բելառուսի պատվիրակ Սերգեյ Ցիարեշկայի, ապա քառորդ եզրափակչում մաքուր հաղթանակ տոնեց սլովակ Մաթուս Միլիչովսկու, իսկ կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Յուրի Պոզնարին: Անդրանիկը եզրափակչում Գեորգիի նման բախվեց տանտերերի պատին՝ Ռուսաստանը ներկայացնող Լապինագովին: Համառ ու անզիջում պայքարն ի վերջո ավարտվեց ռուսաստանցու հաղթանակով: Չափարյանը, բավարարվեց արծաթե մեդալով, որը նույնպես հիանալի արդյունք է նման հեղինակավոր մրցաշարում: Այսպիսով՝ Հայաստանի 9 պատվիրակները Օրենբուրգում նվաճեցին 2-ական  արծաթե և բրոնզե մեդալ ու այս պահի դրությամբ, երբ դեռ որոշ քաշային կարգերում մրցապայքարը շարունակվում է, մեդալների հաշվարկով ստուգատեսին մասնակցող 23 երկրի թիմային պայքարում ընթանում են 4-րդ տեղում՝ ետ մնալով միայն ռեկորդային՝ 140 մասնակից ներկայացրած Ռուսաստանի (6 ոսկե, 3 արծաթե, 13բրոնզե), Բելառուսի (2 ոսկե, 2 արծաթե) և Ֆրանսիայի (1 ոսկե, 1 արծաթե) ընտրանիներից: Նշենք, որ առայժմ մեդալների են արժանցել 6 երկրի ներկայացուցիչներ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ