⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«ՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՌՈՒՅՑ Է,
ՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԻ»


Որքան էլ ցավալի է այս փաստն արձանագրելը, բայց 19 միլիարդ 350 միլիոն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքն իր հարակից տարածքներով: Նշենք, որ «ԲԱՄՈ»  ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրը, ըստ ԴԱՀԿ-ի, գրավադրվել է բանկում, իսկ գույքը հանդիսանում է գրավի առարկա: Այսպիսով` համալիրի բախտը կորոշվի ընդամենը երկու օրից, քանի որ աճուրդի վերջնաժամկետը մայիսի 29-ին է: Համալիրի եւ կարծես մեկ օր շուտ իր փրկությունը աղերսող «Լեռնցիների պար» խմբաքանդակի հետագա ճակատագրի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

ՙ
«ՇԱՏ ՀԱՃԱԽ ՄԵԶ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ»


-Տիկին նախարար, արդյոք մտավախություն չունեք, որ մշակութային արժեք դարձած Համալիրը նոր գնորդի կողմից որեւէ կերպ կարող է խեղաթյուրվել:
- Գիտեք, Համալիրն այնպիսի կառույց է, որ կարծում եմ` այն խեղաթյուրվելու տարբերակ իրականում չունի էլ, որովհետեւ մարդու մտքով անգամ չի կարող այլ տարբերակ անցնել, եւ այն մեկ ուրիշ նպատակների համար ծառայեցնել: Ամեն դեպքում կարծում եմ` գնորդը, ըստ երեւույթին, պատրաստ է այդ ծավալով պահպանմանը եւ շահագործմանը: Եվ վստահ եմ, որ այլ նպատակներ այստեղ չեն կարող լինել:
- Այնուամենայնիվ, երաշխիքներ կան, եւ ակնկալիքները չարդարացնելու դեպքում ի՞նչ է սպասվում:
- Իհարկե, այդ երաշխիքները միշտ կան, որովհետեւ այդ ամենը պետք է պայմանագրի մեջ հստակ ֆիքսվի, իսկ մենք նախկինից փորձ ունենք` խնդիրները եւ պայմանագրային կետերը հստակ սահմանելու: Կարծում եմ` այս անգամ շատ ավելի ուշադիր կլինենք այդ բոլոր պարտավորությունների նկատմամբ, որովհետեւ ժամանակի ընթացքում դու փորձ ես ձեռք բերում, եւ պրակտիկ կյանքը հուշում է, թե որտեղից կարող է խնդիր բարձրանալ:
- Մի՞թե աճուրդի հանելը լավագույն տարբերակն էր:
- Այս ձեւով էլ չէր կարող շարունակվել: Այդ շենքը խնդիր ուներ` ռեալ շահագործվելու եւ օգտագործվելու, որպեսզի ուղղակի չքայքայվի: Դա շատ կարեւոր խնդիր է, եւ բոլոր շենքերն ունեն այս խնդիրը: Դրանք պետք է շահագործվեն նորմալ ռեժիմի տակ, այլապես կկանգնենք պահպանման խնդրի առաջ:
ՙ
«ԼԵՌՆՑԻՆԵՐԻ ՊԱՐ» ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ»


- «Լեռնցիների պար» խմբաքանդակի հեղինակն ու մի շարք մտավորականներ թեպետ բազմիցս բարձրաձայնել են, որ այն նախկին «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքների պատճառով վերացման եզրին է հայտնվել, բայց խնդիրը որեւէ լուծում չի ստանում: Ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը:
- Այդ ներդրումային ծրագիրն իրականացնողները պարտավորվել են, եւ իրենք էլ պատրաստ են այդ խնդիրը լուծելու: Իհարկե, մենք հետեւում ենք գործընթացներին, եւ եթե ինչ-որ խնդիր ծագի, մենք այլընտրանքային լուծում կգտնենք:
- Ո՞րն է այլընտրանքային լուծումը:
- Այլընտրանքային լուծումը տեղափոխման եւ ամբողջական վերականգնման հարցն է:
- Իսկ վաղուց արդեն ժամանակը չէ՞ այլընտրանքային տարբերակին անցնելու:
- Ոչ, որովհետեւ դա ամենավատ տարբերակն է, դուք էլ գիտեք, որ շատ հաճախ մեզ դրա համար քննադատում են: Չէ որ իր պատմականորեն ստեղծված տեղից տեղափոխում ես: Դա լավագույն տարբերակը չէ, «Լեռնցիների պար» խմբաքանդակի տեղափոխումը պետք է լինի ծայրահեղ միջոց: Բայց, այնուամենայնիվ, եթե գործընթացը բնական իր ռեժիմի մեջ չընկավ, ուրեմն` պետք է այլընտրանքային ճանապարհն ընտրենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ