⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙՙՍՆԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԷԼ ՙԽԼԵՑԻՆ՚, ԻՍԿ ԱՇՈՏԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

Արխիվ 12-16

ՍՆԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԷԼ ՙԽԼԵՑԻՆ՚,
ԻՍԿ ԱՇՈՏԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՙԲռնված հանցագործը արդեն քանի ամիս է մեր հարեւան պետությունում է, բայց թե ինչն է պատճառը, որ դեռ չեն արտահանձնում` չգիտեմ: Ասում էին, որ քառասուն օր հետո պետք է արտահանձնեին, բայց ուր ա, չկա: Մինչեւ Աշոտը եսիմ ինչ հարցեր է լուծում, բանկը օրերս իմ վերջին ունեցվածքը` մանկապարտեզն էլ խլեց ինձանից, ամբողջությամբ սնանկացրին ինձ, էլ սրանից վեր բան չէր կարա լիներ՚,- մեզ հետ զրույցում ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը:
- Ինը հարկանի շենքում մանկապարտեզ ունեինք: Ամիսը 500-600 հազար փող էին վերցնում ինձանից: Հետո տեսա, որ էլ հնարավոր չի, դուրս եկանք: Հիմա կպել են… Ամբողջ ունեցվածքը տարել են քիչ չի, հիմա էլ` մանկապարտեզը: Մանկապարտեզն ինչ է, իրենից ինչ է ներկայացնում: Մենք էլ հո էդ հիմնարկից շահ չունենք: Դա էլ իմ թոռների, ժողովրդի համար ձրի մանկապարտեզ էինք պահում: Բայց դրանք ամեն ինչից փող են վերցնում, դրանք էն մարդիկ չեն ու չեն հասկանում, որ երկրում ենք ապրում, ինչ մարդկանց մեջ ենք ապրում:
Թե ինչու է Աշոտ Սուքիասյանի արտահանձնման գործընթացը ձգձգվում, փորձեցինք հետաքրքրվել ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից պատասխանեցին, որ դեռ չեն տեղափոխել, երբ տեղափոխեն` կտեղեկացնեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ