⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙՙԲԵՆԶԻՆԸ ԼՑՐԵԼ Է ՎՐԱՆ ԵՎ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՅՐԵԼ ԻՐԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԲԵՆԶԻՆԸ ԼՑՐԵԼ Է ՎՐԱՆ ԵՎ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՅՐԵԼ ԻՐԵՆ՚

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 82-ամյա Լազրո Գաբրիելյանը, ով նախօրեին մահացել է ինքնահրկիզվելու հետեւանքով, վերջին շրջանում որոշ հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին մեզ հետ  թղթակցին հայտնեց գյուղապետ Միսակ Միսակյանը: Գյուղապետի խոսքով.
- Գաբրիելյանների ընտանիքը գյուղում համարվում է ապահովվածներից մեկը, եւ ինքնահրկիզման պատճառը սոցիալական չէ: Նա լուսադեմին է այդ քայլին գնացել` բենզինը լցրել է վրան եւ անկողնում այրել իրեն:
Հենց իմ կողքի տանն էին ապրում, շատ լավ ընտանիք են, երեք աղջիկ եւ մեկ տղա ունեն, բոլորն էլ` ամուսնացած: Տղան ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, գյուղի ամենահամեստ ու լավ տղաներից մեկը: Լազրոն վերջին շրջանում խնամում էր 1927 թ. ծնված իր եղբորը, որը անկողնային վիճակում էր ու ինքը նրա հետ տան մեջ առանձին սենյակում էր ապրում: Ինքը միշտ աշխատել է, բայց վերջին տարիներին հոգեկանի առումով մի քիչ փոխվել էր: Ընտանիքի անդամների մոտ այս լուրը շոկ է առաջացրել, տղան իր տեղը չի կարողանում գտնել, չի հասկանում, թե ինչու նման բան եղավ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ