⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՄ-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ


Այն, որ կիրակի օրը տեղի ունեցած համաեվրոպական ընտրություններում ազգայնական ուժերի արձանագրած լուրջ հաջողությունների արդյունքում խորքային դրական տեղաշարժեր են կանխատեսվում նաեւ ՌԴ-Եվրոպա հարաբերություններում, արդեն ակնարկում են վերլուծաբանները: Սրա հետ մեկտեղ նման բազում ակնարկներ հնչեցրին օրերս Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
Ընդ որում, միջոցառմանը ներկա մի շարք խոշոր գործարարներ ակնարկներ հնչեցրին նաեւ այն մասին, որ իրենք տեսնում են համագործակցության հեռանկարներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ստեղծվող Եվրասիական միության հետ: Իսկ դա վկայում է այն մասին, որ մասնավորապես եվրոպական բիզնես-հանրությունը Եվրասիական միության ստեղծումը ոչ միայն համարում է գրեթե տեղի ունեցած փաստ, այլեւ արդեն իսկ իր կարճաժամկետ ծրագրերում նախատեսում է մոտեցումներª այդ համակարգի հետ համագործակցության ուղղությամբ:
Սրա հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ հաստատեց, որ այդ գործընթացը շարունակվում է նախատեսված ժամանակացույցով. ՙԱյսօր Ռուսաստանն իր հարեւանների հետ լայնածավալ եվրասիական ինտեգրացիոն նախագիծ է իրականացնում: Մաքսային Միության եւ Համընդհանուր տնտեսական տարածքի անդամ-երկրների համար տարվա կենտրոնական իրադարձությունը, միանշանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումն է լինելու, որը  մայիսի 29-ին պետք է կայանա Աստանայում՚:
Այսպիսովª չնայած ժամանակին ԱՄՆ-ն իր երբեմնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շուրթերով հայտարարեց, թե ամեն ինչ անելու է Եվրասիական միության ստեղծումը թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ, որ մինչեւ վերջին ժամանակներս հետխորհրդային տարածաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ամենախորքային ինտեգրացիոն համակարգի ստեղծման հետ կապված ինտրիգային իրավիճակը պահպանվեց, այնուամենայնիվª արդեն անուղղելի հոռետեսներն անգամ այն մտքին են, որ երկու օրից կստորագրվի Եվրասիական միության հիմնադիր փաստաթուղթը:
Մյուս կողմից էլª Հայաստանը եւս պետք է անդամակցի նախ Մաքսային, ապաª Եվրասիական միությանը, եւ այս թեմայով եւս մինչեւ օրս էլ հակառակ տրամադրություններ ձեւավորելու փորձեր նկատվում են: Եվ ահա, այս քարոզչական հնարքների հիմքերում կանգնածներին թերեւս բավականին հիասթափեցրեց նույն համաժողովում Վ. Պուտինի հնչեցրած այն տեսակետը, թե. ՙԱկնկալում ենք նաեւ, որ ամենասեղմ ժամկետներում Հայաստանի` մեր ինտեգրացիոն միավորմանն ընդգրկվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը եւս, բոլոր գործընկերի համաձայնությամբ, ավարտված կհամարվի՚:
Սրա հետ մեկտեղ շաբաթ օրը ՀՀԿ համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց. ՙՄաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաեւ հասցեական աշխատանք մեր գործարարների եւ արտերկրյա ներդրողների հետ՚:
ՙԱվարտական փուլ՚ ասվածը, թերեւս, նշանակում է, որ ամեն ինչ հստակեցված է, պատրաստ է եւ մնում է կատարել վերջին քայլըª ստորագրել անդամակցության փաստաթուղթը, որից հետո արդեն Հայաստանն անմիջապես հնարավորություն կստանա միանալ Եվրասիական միության հիմնադրման ծրագրին: Սրա հետ մեկտեղ, հաշվի առնելով վերջին ժամանակներս հնչած այն տարաբնույթ հայտարարությունները, որ ավարտական տեսք ունի նաեւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, դժվար չէ կռահել, որ այն մայիսի 29-ին կներկայացվի Աստանայումª ՄՄ-ի ներկայիս անդամ-երկրների նախագահներին: Իհարկեª այս ամենից հետո կարելի է նաեւ ենթադրել, որ փաստաթուղթն այդ օրը կստորագրվի, բայց սպասենք դեպքերի զարգացմանը, հաշվի առնելով, որ միշտ էլ տեխնիկական ինչ-որ անակնկալ առաջանալու հավանականություն կա: Չնայածª երեկ Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն իսկ խոսում էր մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հավանականության մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ