⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնեն երկու մարզուհի: 49 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Քրիստինե Սարգսյանը, իսկ 60 կգ քաշաին կարգում հանդես կգա Աշխեն Հովհաննիսյանը:

Հունիս ամիսը հագեցած կլինի նաև տղամարդկանց հավաքականի համար: Հունիսի 2-ից 8-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ Հայաստանը կներկայացնեն 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը,  69կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը:
Ավելի ուշ՝ հունիսի 8-ից 14-ը, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 64 կգ քաշային Արա Պուլուզյանը , 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Մինսկում մենք բռնցքամարտիկ կունենանք նաև 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կներկայացնի Հայաստանը, առայժմ հայտնի չէ: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ