⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙԵԹԵ ԴՈՒ ՄԵԾ ԲԵՌ ԵՍ ՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԴՈՒ ՄԵԾ ԲԵՌ ԵՍ ՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ՚

ՀՀԿ 15-րդ համագումարը կուլիսներում լրագրողներս հնարավորություն ունեցաք ճեպազրույց ունենալ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Սահակյան, չորս քաղաքական ուժ չմասնակցեց ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը, արդյո±ք սա բոյկոտ էր:
- ՙՉէ՚ ասելու մոտեցումներ են ձեւավորվել, փորձում են հաղթահարելի դարձնել այն, ինչը կարելի է ավելի լավ օգտագործել` համագործակցելով: Իսկ բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետեւ քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել, ավելի նոր մոտեցումներ ունենալ: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու որեւիցե մի խնդիր ունեն` առաջիկայում համալրելու իրենց շարքերը, եւ սա է պատճառը, որ փորձում են իրենց ՙդեմ՚-ը արտահայտել իշխանություններին:
- Իսկ ՀՀԿ խմբակցությունն այսօր խնդիր չունի±, հատկապես որ միայնակ է գործում ԱԺ-ում:
- Հանրապետականները շատ եւ շատ խնդիրներ ունեն, բայց այդ խնդիրները կապված են ժողովրդի ձեւավորված ցանկությունները եւ մոտեցումները իրագործելուն: Սա է հանրապետականների միակ խնդիրը:
- Կառավարության ծրագրի քվեարկությունը մամուլում մեծ արձագանք գտավ, եւ մատնանշվում էին որոշ պատգամավորների, մեղմ ասած, բացասական վարքագիծ դրսեւորելը:
- Կարծում եմ` ոչինչ, որ չլինի մի բան պետք է գտնել եւ ասել, բայց դրան էլ ենք մենք պատրաստ: Իսկ այսօր կարեւորը մեր համագումարն է, որին մենք շատ հաստատակամ գիտակցումով ենք գնում: Ես հիշում եմ նաեւ  Հանրապետական կուսակցության ձեւավորումը: Եթե դու մեծ բեռ ես տանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց եւ իրավունք չունես հակադարձելու, այլ պետք է միշտ առաջ գնաս:
- Կառավարությունը նշում է, որ սպասվում է 5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները ասում են, որ 4,3 տոկոս էլ չի լինի:
- Եվ նա է կանխատեսում եւ սա, համենայնդեպս, մեր նշաձողը սա է, եւ պետք է փորձենք այն իրագործել:
- Իսկ եթե չկարողանա կառավարությունը իրագործել, ինչպիսի± գնահատականներ են լինելու:
- Նայած ինչպիսի պայմաններում չի իրագործվի: Բնական է, եթե չիրագործվի, ուրեմն` դա թերություն է, այսինքն` չկարողացան կատարել մեր ծրագիրը: Բայց ես հուսով եմ, որ հնարավորություններ կան, եւ եթե ֆորսմաժորային որեւիցե բան չխանգարի, բնականաբար, ոչ միայն 5 տոկոսի, այլ նաեւ մեր հասարակական մտածողության որոշակի արդյունքների տրամաբանություն կլինի այն առումով, որ այսօր հասարակությունը ո°չ 5 տոկոսին է հավատում, ո°չ մեզ է հավատում, ո°չ ընդդիմությանն է հավատում, ո°չ իր բարեկամին ու հարազատին: Սա ամենամեծ ցավն է, եւ կարծում եմ, որ ոչ թե անընդհատ պետք է շեշտենք այդ 5 տոկոսը, այլ պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ եւ բարեհաճ ձեւով ապրել:
-  Ազգային ժողովում մեղադրանքներ հնչեցին, թե հանրապետականների կողմից ճնշում է եղել, ինչի արդյունքում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը դուրս եկավ խմբակցությունից եւ կողմ քվեարկեց կառավարության ծրագրին: Իրականում որեւէ ճնշում եղե±լ է:
- Ոչ, ասողները պետք է մտածեն, որ մեկ պատգամավորը որեւէ խնդիր չի լուծում: Առավել եւս, մենք նաեւ թիմային համագործակցություններ ենք ունեցել եւ դա արել ենք նպատակով, շատ վստահ, եւ այսօր էլ կարծում եմ, որ քաղաքական դաշտն այդպիսին է: Անկախ նրանից, թե կոալիցա ստեղծվեց կամ չստեղծվեց,  մենք հնարավորություններ պետք է տանք, որպեսզի մյուս կուսակցությունները եւս կարողանան իրենց արարման ճանապարհը բացել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ