⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԵՍ ԴԵՌ ԿՊԱՐԶԵՄ, ԹԵ ՈՎ Է ՏՂԱՆԵՐԻՍ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ ԽԱՂԱԼ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ԴԵՌ ԿՊԱՐԶԵՄ, ԹԵ ՈՎ Է ՏՂԱՆԵՐԻՍ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ ԽԱՂԱԼ՚

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որը հաստատեց նաեւ ոստիկանությունը, այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել Կուլակ մականունով, հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին` Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել անհայտ ուղղությամբ: Չնայած ոստիկանությունը եւս հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, սակայն մեզ հաջողվեց կապ հաստաել Գոռ եւ Արթուր Հարությունյանների մոր` Սոֆիա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում պարզապես ապշել էր լրատվամիջոցներում տեղ գտած ինֆորմացիայից. ՙԱպշել եմ ինտերնետում իմ որդիների մասին սուտ տեղեկությունները կարդալուց հետո՚:
- Ես դեռ այսքան ժամանակ նման կեղտոտ սուտ չէի լսել: Սուտ-սուտ բաներ են գրում, թե իբր Էյները տղաներիս, ամոթ էլ է ասել, դաժան ծեծի է ենթարկել եւ դրան գումարած գողացել-տարել: Ոտքից գլուխ էդ ամենը սուտ է: Ես չգիտեմ, թե ով է ոստիկանություն դիմել եւ նման սուտ հայտնել իրավապահներին, մենք ոստիկանություն ընդհանրապես չենք դիմել, ավելին` դիմելու կարիք չունենք, որովհետեւ նման բան չի եղել: Մենք նոր ինտերնետի միջոցով կարդացել ենք այդ ապատեղեկատվությունը եւ չգիտենք` ինչ անենք, բայց հաստատ կպարզենք, թե ով է ուզում նման ձեւով տղաներիս անվան հետ խաղալ: Չնայած կոնկրետ իմ անձի հետ կապված ոչինչ չկա, բայց ես առավոտյան տղաներիս հետ գնալու եմ բաժին եւ պատմեմ այն, ինչ Ձեզ պատմեցի: Իսկ, թե ովքեր են այդ ապատեղեկատվությունը տրամադրել ոստիկանությանը, թող դա էլ իրավապահները պարզեն: Իմ տղաները եղել են եւ կան Էյների մտերիմ ընկերները, թող ստեր ասողը ամաչի ու պատասխան տա ոստիկաններին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ