⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ


Անցած շաբաթ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ որոշ պատգամավորների կողմից հարց բարձրացվեց, թե Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում որոշակի անորոշություն կա, եւ այդ մտահոգությունը կիսեց նաեւ ՀՀ վարչապետը:

Իրականում, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը եւ անորոշություն ասելով` ինչ նկատի ունեն պաշտոնյաները, «Իրավունքը» հետաքրքրվեց ՄՄ անդամակցության բանակցային խմբի համակարգող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.
-Բանակցությունները դեռ ընթացքում են, եւ կարծում եմ, որ դա նկատի ուներ ՀՀ վարչապետը եւ համապատասխան անձինք: Մենք դեռեւս չենք ավարտել բանակցությունները, այնպես որ, ոչ մի անորոշություն չկա, ու ծրագրավորված մեր քայլերով գնում ենք առաջ:
- Օրենսդրական փոփոխություններ դեռ շատ ունենք անելու, որպեսզի ոչինչ չխանգարի ՄՄ անդամակցմանը:
- Փաթեթը պատրաստ է, եւ պայմանագիրը ստորագրելուց հետո մենք արդեն կուղարկենք այդ ամբողջ փաթեթը Ազգային ժողով:
- Ըստ Ձեզ, այս պահին կա՞ մի կետ, ինչը կարող է խանգարել անդամակցելուն:
- Կարծում եմ` պետք է համբերենք մինչեւ ամսվա վերջ: Մայիսի 29-ին արդեն տեղի կունենա Եվրասիական խորհրդի նիստը, որին նաեւ մեր նախագահը կմասնակցի, եւ այդ նիստից հետո արդեն շատ բաներ կպարզվեն, եւ կկարողանանք դատողություններ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ