⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ` ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՈՃՈՎ

Արխիվ 12-16

ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ` ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՈՃՈՎ

Ինչքան ավելի մոտ ենք Մաքսային միությանն անդամակցելուն, այնքան տեղի են տալիս ոմանց նյարդերը: Մի ոմն ակտիվիստուհի` ՙԵվրոպական ընտրություն՚ նախաձեռնությունից, ոչ ավել, ոչ պակաս սեփական ճակատին գրում է ՙգենդեռ՚ (կոշտ ռ-ով) ու լուսանկարը գցում ֆեյսբուք, մեկ ուրիշը հայհոյում է աջուձախ... Իսկ լրիվ ՙշողուլից՚ ընկած ՙժառանգության՚ գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանը Պանիկովսկու` ՙԲա դու ով ես՚ ոճով հարձակվել է Պուտինի վրա. ՙՊուտինն ասում է` այս տարիներին իրեն ոչ մեկ երաշխիք չի տվել, որ Ուկրաինան (Մոլդովան, Վրաստանը) ՆԱՏՕ չեն մտնի: Բայց ինչի պետք է տային ու քեզ տային: Դու ով ես: Եթե ՆԱՏՕ-ն հակառակորդ ու թշնամի է, դու ինչի± էիր նրա հետ ամենաբարձր մակարդակի համագործակցություն ունենում, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ ստեղծում: Էլ չասեմ, որ արյունակից ժողովրդի պետության վրա հարձակվում ես ամենաայլանդակ ձեւով ու մի հատ էլ` նեղվում, թե ինչի պետք է նա պաշտպանություն փնտրի ՆԱՏՕ-ում:
Մազալու մարդ ա Վալոդյան՚: Դե, երեւի թե, Պուտինը արդեն հասցրել է ահավոր վախենալ Ստյոպիկից ու շտապ վերանայել իր դիրքորոշումը...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ