⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԻՆՉՈՒ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՊԱՏԳԱԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՊԱՏԳԱԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

<Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին ամբողջությամբ չեն տալիս գործուղման ծախսերը>.-այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է խորհրդարանի աշխատակազմը տնտեսում պատգամավորների գործուղումների գումարներից: «Ստացվում է, որ պատգամավորը որեւէ տեղ մեկնում է, ասենք 5 օրով, բայց ստանում է միայն 3 օրվա ծախսերի գումարը: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը»,-հայտարարել է  ԲՀԿ-ական պատգամավորը:

Իր հերթին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը նկատել է, որ գրծուղման ծախսերը ձեւակերպվում են միայն պատգամավորների՝ միջոցառումների ու հանդիպումների  պաշտոնական մասնակցության օրերի համար: «Բայց երբեմն լինում է, որ անհրաժեշտ է լինում տոմսը պատվիրել 1-2 օր առաջ: Չեմ կարծում, որ արդարացված է գործուղման ծախսեր վճարել նաեւ այդ լրացուցիչ օրերի համար»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ 2013-ին պատգամավորների գործուղման ծախսերի համար հատկացվել է 350 մլն դրամ (մոտ 845 հազար դոլար), որն ամբողջությամբ ծախսվել է:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ