⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ ԴՈՆԵՑԿԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ ԴՈՆԵՑԿԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Ուկրաինայի ուժայինները օդից ռմբակոծում են Դոնեցկի օդանավակայանը, օդ է բարձրացվել գրոհային ավիացիան: РИА Новости –ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների Twitter-ի միկրոբլոգում: Օդանավակայանը դադարեցրել է չվերթների սպասարկումը տեղական ժամանակով ժամը 07:00-ից: Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Դոնեցկի օդանավակայանի կողմից պայթյուններ են լսվում, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, օդանավակայանում ԴԺՀ-ի և ուկրաինական զինվորականների միջև փոխհրաձգություն է սկսվել: «Ուկրաինացի օկուպանտները հրթիռային հարվածներ են հասցնում Դոնեցկի միջազգային օդանավակայանին: Դոնեցկի օդում ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են: Օդանավակայանի վրա են հարձակվել 3 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ», – ասվում է հաղորդագրությունում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ