⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Արխիվ 12-16

«ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ


Մադրիդի «Ռեալը» ռեկորդային՝ 10-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակչում մադրիդցիները 92րոպե պարտվելով, լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»:

Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Եեեւ հանդիպամն առաջին գոկային պահը 32-րդ րոպեին ստեղծեցին մադրիդցիները, բայց  «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շեղ հարվածեց հարմար դիրքից: Իսկ քիչ անց Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում, օգտվելով Իկեր Կասիլյասի սխալից գլխի հարվածով առաջ մղեց «Աթլետիկոյին»: Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընդմիջումից հետո «Ռեալն» արդեն մեծ ուժեր էր կենտրոնացրել հարձակման գծում: 57-րդ րոպեին Անչելոտին կատարեց կրկնակի փոխարինում՝ Սամի Խեդիարայի եւ Ֆաբիու Կոենտրաուի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Իսկոյին ու Մարսելոյին: Հանդիպման 92 րոպեների ընթացքում մադրիդցիները պարտվում էին, թվում էր թե «Աթլետիկոյին» ոչինչ չի բաժանի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում երկրորդ հաղթանակից, սակայն 93-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն անկյունայինի խաղարկման արդյունքում գրավեց մրցակցի դարպասն ու փրկեց «Ռեալին» պարտությունից:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, 110-րդ րոպեին Գարեթ Բեյլն ավարտին հասցրեց Անխել Դի Մարիայի սկսած գրոհը՝ առաջ մղելով Արքայական ակումբին: Այնուհետեւ Մարսելոն ու Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեցին խոշոր: Ռոնալդուն ռեկորդային 17 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու: «Ռեալը» 12 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ