⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» «ԱՐՏ ՖԵՍՏԻ» ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Արխիվ 12-16

«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» «ԱՐՏ ՖԵՍՏԻ» ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

Մայիսի 10-ին մեկնարկած «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնն այլեւս պատմություն է: Գրեթե 2 շաբաթ արվեստի 6 ճյուղ ներկայացնող (թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն) ստեղծագործություններ ողողել էին երեւանյան այգիներն ու մշակութային կենտրոնները: Այս տարի «Արտ Ֆեստ» փառատոնը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը եւ նվիրված էր փառատոնի հիմնադիր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հիշատակին:

Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ խոսքով` այս տարի փառատոնին ակտիվորեն մասանակցել են նաեւ մարզերը: Նրա հավաստմամբ, աննախադեպ են եղել փառատոնի մասնակիցների թիվը`155 հայտ, 200 մասնակից: Ինչպես Է. Բարսեղյանը փաստեց, 15 օր շարունակ բոլորի մեջ իշխում էր միայն արվեստը, որի շուրջ համախմբվել էին ե՛ւ ստեղծագործող անհատներ, ե՛ւ արվեստասեր մարդիկ:

Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ մայիսի 22-ին`«Թատրոն 32»-ում, որտեղ մասնագիտական ժյուրին մրցանակներ շնորհեց փառատոնում հաղթող ճանաչված լավագույն աշխատանքերի հեղինակներին: Հաղթողները պատահական չէին ընտրվել, քանի որ օրեր շարունակ մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, ուսումնասիրել էին ներկայացված բոլոր աշխատանքները` ըստ ոլորտների: Արվեստի 6 ճյուղերից յուրաքանչյուրում նախատեսված էր մրցանակ` 3 բրոնզ, 2 արձաթ եւ մեկ ոսկի: Բացի թատերարվեստից մնացած բոլոր ոլորտներում եղան ոսկե մրցանակներ: Մրցանակակիրները ներկայացնում էին տարբեր բուհեր, որոնց առաջին անգամ էր հնարավորություն ընձեռվել հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքերը եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից արժանանալ գնահատականի:

Այս տարի նախատեսված էր նաեւ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ, որը շնորհվեց «Թատրոն 32»-ին: Փառատոնը մասնակից երիտասարդներից շատերի համար բացեց ճանապարհ` դեպի արվեստ, քանի որ այստեղ նրանք իրավունք ունեին «հետաքրքիր» սխալվելու եւ խորհուրդներ ստանալու պրոֆեսիոնալներից: «Շատ կարեւոր է այս փառատոնի գաղափարային այն մոտեցումները, որը սեր է սերմանում երիտասարդների մեջ»,-շնորհավորելով փառատոնի բոլոր մասնակիցների եւ հաղթողներին` նկատեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Եվ այսպես` Կինոարվեստում բրոնզե մրցանակների արժանացան հետեւյալ ֆիլմերը. «Դեռ կհանդիպենք, տղերք»  ռեժիսոր  Աննա Բաբայան, «Ստվեր»`  ռեժիսոր Նիկոլայ Հովհաննիսյան, «Այստեղ՝ մեր կողքին»`ռեժիսոր Ժաննա Նազարյան: Արծաթե մրցանակի արժանացան. «Հետ հայացք, Քայլ առաջ»`ռեժիսոր Տաթևիկ Զատիկյան եւ «ТОСКА»` ռեժիսոր Նահապետ Սարգսյան: Իսկ Ոսկե մրցանակը բաժին հասավ «Մեքենավարը» ֆիլմին`ռեժիսոր Ստեփան Խաչատրյան:

Կերպարվեստի ոլորտում որպես լավագույն գեղանկար բրոնզե մրցանակի արժանացան Ռիմա Նանյանը` «Ինքնանկար», Էլինա Բարսեղյանը «Դավիթը», եւ Աննա Կրճատյանը «Հոգեվիճակ» աշխատանքներով: Արծաթե մրցանակները հասան Հերմինե Սիմոնյանին` «Հայոց ցեղասպանություն» եւ Էդգար Սահակյանին «Ինքնադիմանկար» աշխատանքների համար: Իսկ Ոսկե մրցանակը` Անի Գևորգյանին «Ինքնադիմանկար» աշխատանքի համար:

Գրաֆիկական աշխատանքների համար, Բրոնզե մրցանակի արժանացան Անահիտ Ըռքոյանը «Մանրանկար», Մերի Մանուկյանը` «Բաբաջանյան» եւ Աստղիկ Աբրահամյանը «Իմպրովիզ» աշխատանքի համար: Արծաթե մրցանակակիր դարձան Ալիսա Ազատյանը «Նատյուրմորտ» եւ Սիրանուշ Աղաջանյան «Սրճարան» աշխատանքների եւ Ոսկե մրցանակակիր դարձավ Լիանա Գևորգյանն իր  «Միասնությունը հաղթանակ է» աշխատանքով:

Լուսանկարչության ոլորտում Լիլիթ Միկոյանը «Երևանյան» եւ Աշխեն Գրիգորյան «Գնանք» լուսանկարներով դարձան բրոնզե մրցանակակիր: Աննա Ենգիբարյանն իր «Նոկտյուրն» լուսանկարով արծաթե եւ Նելլի Գևորգյանը «Կորսված մանկություն»-ով արժանացան ոսկե մրցանակի:

Քանդակի ոլորտում Ոսկե մրցանակակիր դարձավ Վարդան Զաքարյան «Նեֆերտիտի» աշխատանքով, Արծաթե մրցանակակիր`Գուրգեն Ծառուկյանն իր «Սուրբ մայրություն» եւ Բրոնզե մրցանակակիրներ դարձան Համլետ Աղաջանյանը եւ Զաքար Բալումյան «Բալետ» աշխատանքի համար:

Թատրոնի ոլորտում` Արծաթե մրցանակի արժանացան «Կես կադր»` ռեժիսոր Ալլա Բունիաթյան եւ «Սեր, ջազ, սատանա» ռեժիսոր Կարո Նաղդալյանը եւ Բրոնզե մրցանակակիրներ Թատրոն 13 «Նվագախումբ»` ռեժիսոր Սամսոն Ստեփանյան, «Դոնոր»` ռեժիսոր Ռաֆայել Ասատրյան եւ «Սիձարու» ռեժիսոր Հայկ Փայտյան:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ