⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ (+Տեսանյութ)

 

Մայիսի 23-ին Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճում կայացավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան: Ողջ երեկո բեմում էր քոլեջի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Նունե Մելիքսեթյան) եւ Վերածնունդ (Renaissance) կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան): Համերգի ընթացքում հնչեցին հայ եւ արեւմտաեւրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեկոյի մենակատարներն էին` Աննա Մուսայելյանը, ուսանողներ` Ա. Հարությունյանը, Ն. Գեւորգյանն ու Ա. Մամիկոնյանը:

«Կարծում եմ` համերգը ծառայեց իր նպատակին: Հանդիսատեսը չափազանց գոհ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց քոլեջի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` հավելելով, որ մեր հանրապետությունը պետք է գոյատեւի նման տաղանդավոր երեխաների շնորհիվ (զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆՆԷլ`շնորհավորելով քոլեջի սաներին հետեւյալն ասաց. «Սա կարեւոր միջոցառում էր Ա. Բաբաջանյանի անվան քոլեջի համար: Ուսումնական տարվա ավարտը նշանավորվեց նման գեղեցիկ համերգով`նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան:  Հիանալի երգչախումբ, հրավիրված նվագախումբ... Շնորհակալ եմ շատ, որ այս երեկոյի հյուրն էի»:


 

 

Նյութը, լուսանկարները եւ տեսանյութը`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ