⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ (+Տեսանյութ)


Այսօր Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովը սակավ քանակությամբ է դիմորդ ունեցել: Պատճառը՝ ըստ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ. Վերջին զանգն է: «Կարծում եմ՝ վաղվանից կսկսեն դիմորդները գալ ու լրացնել դիմում հայտերը»,- «Իրավունքի» հետ զրույցում պարզաբանեց նա:

Իր իսկ խոսքերով՝ դիմում հայտերի ընդունման գործընթացը հանրապետությունում մեկնարկել է մայիսի 5-ից եւ այն կտեւի մինչեւ հունիսի 1-ը: Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը:

Վ. Գալստյանի փոխանցմամբ՝ երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդգծեց, որ այս տարի հանրապետությունում նվազել է պետական եւ մասնավոր բուհ դիմող դիմորդների թիվը: «Երեւանի պետական համալսարան մինչ օրս դիմել են շուրջ 1800 դիմորդ»:

Պարոն Գալստյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ում 2000-ով ավելացել են վճարովի ուսուցման տեղերը, ինչը դրական գնահատական ստացած դիմորդների համար լավ հնարավորություն  է՝ ԵՊՀ որեւէ մասնագիտությամբ ընդունվելու:

 

 

Նյութը, լուսանկարը և տեսանյութը՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ