⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԱՐՈՆՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԸ


Հայ շախմատիստները մարզական այս ակտիվ շրջանում շարունակում են հանդես գալ միջազգային մի շարք մրցաշարերում:
Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում ամերիկահայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը նվաճեցին արծաթե մեդալները: Վարուժան Հակոբյանը թայ-բրեյքի առաջին ռաունդում սեւերով առավելության հասավ Ալեքս Լենդերմանի նկատմամբ եւ Գատա Կամսկու հետ վիճարկեց չեմպիոնական տիտղոսը: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հակոբյանը խաղում էր սպիտակներով: Իսկ սեւերով նա պարտություն կրեց եւ Գատա Կամսկին երրորդ տարին անընդմեջ հռչակվեց ԱՄՆ-ի չեմպիոն: Իսկ կանանց մրցաշարի թայ-բրեյքում Տաթեւ Աբրահամյանը 0.5:1.5 հաշվով պարտվեց Իրինա Կրուշին եւ դարձավ ԱՄՆ-ի փոխչեմպիոն:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում, որտեղ հանդես են գալիս նաեւ հայ շախմատիստները, 6-րդ տուրից հետո առաջատարը գրոսմայստեր Միխեիլ Մճեդլիշվիլին է, իսկ հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը վաստակել է 4,5 միավոր եւ մեկ միավորով է հետ մնում առաջատարից: Իր ակտիվում 4 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող ՙԱշխարհի պատանի աստղեր՚ մրցաշարում իր ելույթներն է շարունակում Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 տուրերից հետո 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը, միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր:
Շախմատային լրահոսն ավարտենք Լեւոն Արոնյանի մայիսյան վարկանիշային ցուցանիշով: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման մայիսյան աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նրա վարկանիշը հասել է 2882-ի: Իսկ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշն ավելացել է երեք նիշովª հասնելով 2815 միավորի: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ով շրջանցել է աշխարհի չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անանդին:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 62-րդն է, Սերգեյ Մովսեսյանը 71-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը 76-րդ տեղում է:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ