⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙ«ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ՎԵՑ ԱՄԻՍ ԱՊՐԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ՎԵՑ ԱՄԻՍ ԱՊՐԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Շուրջ 22 տարի Բելգիայում բնակվող դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, իրականում նույնպես զբավում է փաստաբանական գործունեությամբ` միեւնույն ժամանակ չմոռանալով զբաղվել հայկական պարով ու նոր ծրագրեր մշակելով հետագա դերասանական կարիերայի համար:

Հեռուստասերիալի, իրական ապրուստի եւ իր ներկայիս աշխատանքի մասին «Իրավունքը» զրուցեց Ս. Սիմոնյանի հետ:
-Ի՞նչ տվեց եւ ի՞նչ վերցրեց քեզնից հեռուստասերիալը:
- Այսպես ասեմ` շատ տվեց, քիչ վերցրեց: Ճիշտն ասած, առաջին հերթին տվեց ջերմություն եւ զգացի ինձ ավելի մոտ մեր հայրենիքին: Շատ կարեւոր էր այն փաստը, որ վեց ամիս ապրեցի Հայաստանում, որը կարծում եմ, քիչ ժամանակ չէ:  Հեռուստասերիալը այլ ասպարեզ էր, երբեմն շատ տարօրինակ էր ինձ համար ե՛ւ սցենարը, ե՛ւ նկարահանման փուլերը, ե՛ւ հատուկ ուշադրությունը կոլեկտիվի կողմից: Իսկ թե ինչ է վերցրել ինձնից, երեւի թե, միայն էներգիա, որովհետեւ նոր էր ինձ համար դա: Ճիշտ է, հայերեն կարդում ու գրում եմ, բայց կարդալ-գրելը այլ բան է, իսկ սցենար բեմադրելը` այլ: Չէ՞ որ դու ունես կարճ ժամանակ, որ պատրաստես քո դերը:
- Մի փոքր էլ խոսենք Բելգիայի կյանքից, արդյոք Սարգիսն այդտեղ էլ «դժվար ապրուստի՞» մեջ է, թե բոլորովին այլ միջավայր է:
- Կլինի «Դժվար ապրուստ», թե այլ նկարահանում, էական չէ, երբեք պետք չէ, որ զգացմունքները տեղ գրավեն կերտածդ կերպարի մեջ: Կերպարը եւ իրական կյանքը տարբեր են: Իհարկե, ինչպես ամեն երիտասարդ, ես էլ եմ տեսել դժվարություններ, բայց դժվար ապրուստի տեսանկյունից չեմ բողոքում: Միշտ էլ ինքնուրույն եմ եղել եւ ամեն ինչ փորձել եմ ինքնուրույն անել եւ ստեղծել: Փառք Աստծո, ունեմ հոյակապ ծնողներ, որոնց մինչեւ կյանիքս վերջը շնորհակալ կլինեմ, որ տվել են այդ հնարավորությունը, որ գամ այս երկիր, մեծանամ եւ ստեղծեմ ապագա:  
- Իսկ այսօր ինչո՞վ ես զբաղվում:
- Միշտ սիրել եմ երկու գործով զբաղվել: Երբեք չեմ կարողացել կենտրոնանալ մի ուղղությամբ: Գիտեմ` ապացուցված է, որ երբեք մարդ չի կարողանում կենտրոնանալ երկու գործի վրա, բայց պատկերացրեք` կարողանում եմ: Մոտ 2 տարի աշխատել եմ որպես տնտեսագետ, ապա որոշեցի կրկին ուսումս շարունակել  օրենքի գծով, որովհետեւ մինչեւ տնտեսագետ դառնալը ես դեռ մտածում էի օրենքի գիծը շարունակելու կամ էկոնոմիկայի ոլորտում աշխատելու մասին: Հետաքրքրականն այն է, որ երբեք ոչինչ պատահական չի կատարվում: Երբ Կարեն Օհանյանի կերպարը կարողացա կերտել, այն ինձ հուշեց, թե ինչում եմ ամենաուժեղը:
- Փաստորեն` ինչ-որ չափով «Դժվար ապրուստը» նաեւ ճակատագրակա՞ն եղավ քեզ համար:
- Այո, իհարկե, լիովին ճակատագրական, մինչ այդ չէի էլ պատկերացնում, որ կարող եմ փաստաբան աշխատել:
- Այսինքն` հեռուստասերիալում այլեւս Սարգիս Սիմոնյանը չի՞ հայտնվի:
- Եթե նորից սերիալներում նկարահանվելու առաջարկներ լինեն ու եթե սյուժեն հետաքրքիր լինի, միայն այդ դեպքում հայկական սերիալներում կնկարահանվեմ, բայց ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Անգլիայում եւ ո՛չ էլ Բելգիայում նման նկարահանումների չեմ համաձայնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
Սարգիս Սիմոնյանի անկեղծ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Զարուհի» ամսագրի հունիսյան համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ