⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ` ԻՆՁՆԻՑ ՍԿՍԱԾ, ԲՈԼՈՐՍ ԷԼ ԱՄԲԻՑԻՈԶ ԵՆՔ

Արխիվ 12-16

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ` ԻՆՁՆԻՑ ՍԿՍԱԾ, ԲՈԼՈՐՍ ԷԼ ԱՄԲԻՑԻՈԶ ԵՆՔ


Այս տարվա «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը նախորդող շաբաթներն ավելի բուռն էին, քան` հետ մրցանակաբաշխության փուլը, ինչը սովորաբար բոլոր մրցանակաբաշխություններում հակառակն է լինում: «Հայակի» կազմակերպիչներն ու հատկապես ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կտրականապես չէին ցանկանում խոսել մրցանակաբաշխության շուրջ ծավալված եռուզեռի մասին: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում Է. Բաղդասարյանը ոչ միայն խոսեց այդ մասին, այլեւ ամփոփելով կայացած «Հայակը», շեշտեց` ուրախ է, որ «Հայակն» արդեն դարձել է տոն, որ մարդիկ դեռ չիմացած, թե ով է ստանալու մրցանակը, արդեն միմյանց շնորհավորում էին օրվա հետ կապված:
- Ինչ վերաբերում է ժյուրիի որոշումներին` բնականաբար, մենք չենք կարող գոհացնել բոլորին: Աշխարհում նման բան չկա, որ բոլորը գոհ լինեն մրցանակաբաշխության ժյուրիից:

Չեմ բացառում` լավ ֆիլմեր կային, բայց չեմ ասի, թե շատ լավ ֆիլմեր էին: Կուզենայի, որ ավելի լավ ու ուժեղ ֆիլմեր լինեին: Ամեն տարի «Հայակն» անցկացնելով` գուցե մենք դրան չկարողանանք գալ, որովհետեւ կինոարտադրություն չունենք, չունի նաեւ Ռուսաստանը, այ, ունեն ամերիկացիները: Մենք ունենք կինո, որ նկարահանում ենք, որովհետեւ լիքը խենթեր կան, որ սիրում են կինոն ու պիտի նկարեն: Կինոարտադրությունը շատ լուրջ բան է, դրա համար գուցե կարելի է քննարկել եւ մրցանակաբաշխությունն անցկացնել 2 տարին մեկ: Շատերը «Հայակը» շփոթում են փառատոնի հետ, որտեղ ով ասես` կարող է մասնակցել: Սա զուտ հայկական մշակութային երեւույթ է, եւ «Հայակը» ցույց է տալիս, թե տարվա ընթացքում ինչ է նկարվել եւ դրան տալիս մասնագիտական գնահատական: Ինչն իմ կարծիքով պետք է լինի օբյեկտիվ, առանց հաշվի առնելու անցած ճանապարհը, նվաճումները եւ կոնկրետ գնահատում կատարած աշխատանքը: Նվաճումների համար կա պատվավոր «Հայակ», ով ուզում է, որ գնահատեն իր նվաճումները, խնդրում եմ, այնտեղ հերթ կանգնել: Այստեղ կապ չունի` սկսնա՞կ ես, թե փառավոր ճանապարհ անցած, դու կարող ես պարտվել քո ֆիլմով սկսնակին եւ` հակառակը. բացի ֆիլմի որակական արժանիքներից` ուրիշ ոչ մի բան: Ընտրությունը դժվար է, որովհետեւ ստիպված ես լինում ընտրել վատի եւ վատագույնի մեջ: Անկեղծ, կա նման բան, մի քանի անվանակարգեր կային, որ չպիտի չլինեին, ինչպես չկար «Կինոյի լավագույն երաժշտություն» անվանակարգը: Իմ կարծիքով, սա «Հայակի» գինն ավելի կբարձրացներ, ավելի կդժվարացներ, որովհետեւ ինչքանով արժեք կունենա մի մրցանակ, որ «ամբաղ-զամբաղ» մարդիկ 5 տարի անց 4-5 հատ ունենան տանը դրված: Գաղտնիք չկա, մեխանիզմն այսպես էր` եթե 13-ից 7-ը դատարկ թերթիկ են գցում, անվանակարգը հանվում է: Հենց այդպես եղավ երաժշտության անվանակարգի պարագայում, երբ 9 դատարկ թերթիկ հանեցինք: Որոշ անվանակարգերում հանեցինք 6 թերթիկ եւ մեկը չէր բավականացնում, բայց անվանակարգը տեղի ունեցավ: Չեմ ասի, թե այդ որ անվանակարգերն էին, որ պիտի հանվեին, քանի որ մարդիկ մրցանակներ են ստացել այդ անվանակարգում, չեմ ուզում իրենց տոնը փչացնել:
- Կարելի է ասել` խառնաշփոթ էր «Հայակի» հրապարակված անվանակարգերում եղած ֆիլմերի ու մասնակիցների շուրջ, նույնիսկ հանվեցին ֆիլմեր:
- Դե, դա էլ նորմալ ընթացք է: Չեմ կարծում, որ դրա մեջ արտասովոր բան կա: Բնականաբար յուրաքանչյուր արվեստագետ` ինձնից սկսած, բոլորս էլ ամբիցիոզ ենք, բոլորս էլ ինչ-որ թերություններ ու առավելություններ ունենք, ծանր ենք տանում, որ մենք չենք լինում առաջին տեղում: Դրա համար այդքան չեմ ուզում անդրադառնալ դրան, չնայած տարօրինակ է ինձ համար անվանակարգից ֆիլմ հանելն այն ժամանակ, երբ արդեն հրապարակվում են անվանակարգերը: Կարելի էր այդ ամենն անել հենց ժյուրիի անձնակազմը տեսնելուց հետո, ասելով` համաձայն չեմ, բայց ոչ սպասել, որ հրապարակվի անուններ, նոր որոշեն հանել ֆիլմը, այդ ժամանակ ավելի կգնահատվեր ամեն ինչ: Ամեն դեպքում, բոլոր նրանք, ում կոմպետենտության մեջ եթե կասկած կար, անշուշտ, դեռ ելույթ կունենան ու կխոսեն այս մասին, եւ պարզ լինի, թե ինչքան պրոֆեսիոնալ մարդիկ են, նրբանկատ` ֆիլմի հանդեպ եւ ինչքան նրբություններ են տեսնում, գնահատում եւ կարողանում են բացատրել իրենց որոշումը: Ասեմ, որ ժյուրիի որոշումները տարբեր էին, միանշանակ կարծիքներ չեն եղել, նույնիսկ վեճերի է հասել: Նույնն էլ` ժյուրիի  քանակն է, կարող էինք 230 հոգի դարձնել նրանց քանակը, բայց կարծում եմ`  տոկոսային տարբերությամբ միայն 1-2 տոկոս փոփոխություն կլիներ, կարելի է էքսպերիմենտ անել, խնդրեմ, բայց, մաթեմատիկա գոյություն ունի:
- Առաջարկեցիք` քննարկել եւ 2 տարին մեկ անցկացնել «Հայակը»:
- Գուցե ինչ-որ փաստարկներ ն

երկայացնեն ինձ ու համոզեն, որ ամեն տարի է պետք անել, եւ ես կհամաձայնեմ: Չեմ ասում հենց այդպես անենք, այլ առաջարկում եմ:
- Բայց տարեկան նկարահանվում է մոտ 100 ֆիլմ...
- Այն ժամանակները չեն, որ ժապավենի վրա էին նկարահանում ֆիլմ, հիմա հեռախոսով էլ կարող ես ֆիլմ նկարել եւ 100 չէ, 250 ֆիլմ կլինի, ու չեմ կարծում, որ դրանից կարող է որակը բարձրանալ: Քանակը որակ է բերում` մի քիչ կասկածելի բան է, շատերն են հավատում այդ ֆորմուլային: Ես կարծում եմ, որ այո, քանակը կարող է որակական ինչ-որ երանգներ տալ, բայց որակ բերելու համար մի քիչ ուրիշ բաներ են պետք: Գիտեմ, որ 2-3 ֆիլմ կային, որ չհասցրեցին ավարտել ու այս տարի ներկայացնել «Հայակին»: Ճիշտ է, դրանք միայն կուժեղացնեին մրցանակաբաշխությունը: Պարզ է, եկող տարի կներկայացնեն, բայց իրենք չեն կորչի: Սա փառատոն չէ, որ վերցնես կամ չվերցնես ֆիլմը: Ով ներկայացրեց «Հայակին», քննարկվում է ֆիլմը եւ ընդգրկվում կամ չի ընդգրկվում: Այս տարվա «Հայակով» ցույց տվեցինք նկարագիրը, հայելու նման բան է, ինչպես ռուսն է ասում` եթե դեմքը ծուռ է, հայելին մեղավոր չէ: Այո, փառատոնը պատասխանատու է իր ծրագրի համար, որովհետեւ մենք ենք ընտրում, իսկ «Հայակը»` ոչ, քանի որ «Հայակը» փաստ է: Դրա համար կարող է մի ֆիլմ փառատոնում ոչինչ չշահել, բայց «Հայակում» ստանալ լավագույն ֆիլմ, որովհետեւ չափորոշիչներն ուրիշ են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ