⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙԱՅԴ ՊՐՈՅԵԿՏԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՅԴ ՊՐՈՅԵԿՏԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚

Ինչպես հայտնի է, Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել էր ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին: Ըստ այդ մեղադրանքներիª միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը` ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Վերահսկիչ պալատի տվյալներով` ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն:
ՎՊ-ի  հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. ՙԲնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո±ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից` 704 100 ԱՄՆ դոլար արժեքով՚: Կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված ՙFour Assist Development Consulting Limited՚ ընկերության հետ եւ փոխանցել է 704 000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288 000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված ՙՓի-Էյջ-Փի Փարթնըրզ՚ ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:
Բացի այդ` կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման եւ տեղադրման համար 546 959 ԱՄՆ դոլարի եւ 30 366 240 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել ՙՅունիքոմփ՚ ՓԲԸ-ի հետ, սակայն գումարն առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար ՙԱբրիս Դիստրիբյուշն՚ ընկերության (ԱՄՆ) հաշվին: Այս հետազոտություններից հետո ՎՊ-ն հանգել է հետեւյալ եզրակացության` ՙգործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր եւ ունեն հետագա ստուգումների կարիք՚:
Պարզելու համար, թե ինչպես է ստացվել, որ կառավարությունը պայմանագիր է կնքում մի ընկերության հետ, բայց գումարը, ընդ որում, առանց որեւէ հիմքի, փոխանցում  ԱՄՆ-ում գտնվող մեկ այլ ընկերությանհաշվին, փորձեցինք զրուցել ՙՅունիքոմփ՚ ընկերության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆԻ հետ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.
- Մենք տվյալ դեպքում գործել ենք Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, եւ տենդերային փաստաթղթերում նշված է եղել, որ մենք կարող ենք ունենալ նաեւ արտասահմանյան գործընկերներ` այդ պրոյեկտում մասնակցելու համար: Այդ պրոյեկտի մի մասը կատարել է մեր արտասահմանյան մատակարարը, որի համար էլ ստացել է իրենց կատարած աշխատանքի չափով գումար, մնացած` մեր կատարած աշխատանքի համար էլ, մենք ենք գումար ստացել:  
Ինչ վերաբերում է ՎՊ-ի եզրակացություններին, ըստ որի` պետք է ուսումնասիրություններ կատարվեն, ասեմ, որ այդ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, կարող են ստուգել: Բայց ամենայն հավանականությամբ, ըստ իս, այնտեղ պարզապես թյուրիմացություն է եղել. ՎՊ-ն, ըստ երեւույթին, ուշադրություն չի դարձրել, որ դրանք Համաշխարհային բանկի նախագծեր են եւ կանոնակարգվում են Համաշխարհային բանկի ընթացակարգերով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ