ՙՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՕԳՆԵԼ ՍԵՎԱՆԻՆ
Արխիվ 12-16ՕԳՆԵԼ ՍԵՎԱՆԻՆ
ՙԲնապահպանների մտահոգությունները մենք եւս կիսում ենք: Այո, իրականում կան մտահոգություններ, եւ մենք ուշադրություն ենք դարձնում, որ Սեւանի մակարդակը չիջնի: Բնականաբար, պահպանելու ենք մակարդակը, եւ հնարավորինս ամեն ինչ անելու ենք, որպեսզի Սեւանի խնդիրները թեթեւացնեք՚,- անդրադառնալով Սեւանից հավելյալ ջրառի հայտնի խնդրին` մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ապա հավելեց.
-Հիմա լճի ափերին մաքրման աշխատանքներ են իրականացվում, ուշադրություն պետք է դարձնենք, որ ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել: Բնականաբար, ձկնաբուծության զարգացման խնդիրը նորից նույն ձեւով պետք առաջ տանենք, հնարավորություններ ստեղծենք, որպեսզի Սեւանում իշխան ձուկը զարգանա: Եվ ամենակարեւոր խնդիրը, որպեսզի բնակչությունը իր հանգիստը կարողանա նորմալ անցկացնել Սեւանի ափին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ