⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՄԻԱՅՆ ԱՍԱԼԱ-Ի ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂ ՀԱՎԱՔՈՂՆԵՐՆ ԷԻՆ ՊԱԿԱՍ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ԱՍԱԼԱ-Ի ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂ ՀԱՎԱՔՈՂՆԵՐՆ ԷԻՆ ՊԱԿԱՍ

Ըստ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների եւ քաղբանտարկյալների ՙՈւխտ Արարատի՚ հայրենասիրական հասարակական նախաձեռնության տարածած հայտարարության` վերջերս հայտնվել են ԱՍԱԼԱ-ի անունով փող սարքող խարդախներ.
-Վերջին մի քանի ամիսներին, Երեւանում եւ որոշ մարզերում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունն օգտագործելով` դրամահավաք է կատարվում: Այս երեւույթը ուժգնացել է հատկապես Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի հայտնի ողբերգական դեպքերից հետո:  
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների եւ քաղբանտարկյալների ՙՈւխտ Արարատի՚, հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը, այս կապակցությամբ հայտարարում է, որ  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անվամբ ցանկացած դրամահավաքի հետ որեւէ կապ եւ առնչություն չունի:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների եւ քաղբանտարկյալների ՙՈւխտ Արարատի՚, հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը դատապարտելով նմանօրինակ գործունեությունը` կոչ է անում զերծ մնալ նմանատիպ վարքից եւ չպղծել հարյուրավոր ազատամարտիկների արյամբ նվաճված ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկի անունն ու պատիվը:  

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ