Ինչպես հայտնի է, Եվրամիության որոշ չինովնիկներ հայտարարել են, որ Հայաստանում ավելանալու են ուղղակի ֆինանսական հատկացումները, այսպես կոչված, ՙքաղաքացիական հասարակության՚ համար:
Եվ ըստ վստահելի աղբյուրից ստացած տեղեկությունների, այժմ կռիվ է ընկել գրանտածիծների մեջ, թե ովքեր պետք է ավելի մեծ բաժին ունենան: Այդ պատճառով է հիմա սկսվել նրանց մրցակցությունը, թե ով ավելի եվրոպամետ եւ հակառուսական կլինի: Հատկապես իրեն պատռում է Սաքունցը, քանզի իմացել է, որ Արեւմուտքում իրենից ու որոշ այլ դեմքերից հիասթափվել են` վարկաբեկվածության եւ հանրության կողմից վատ վերաբերմունքի պատճառով, ու այժմ կարծես թե տրամադրված են աշխատել ավելի թարմ, վարկաբեկման բեռ չշալակած, ավելի չափավոր հռետորաբանություն ունեցող կադրերի հետ: Ասում են, թե հեռանկարային է համարվում Նիկոլ Փաշինյանի ստեղծած ՙՔաղաքացիական պայմանագիր՚ նախաձեռնությոսւնը: