⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙՀՅԴ-Ն ԱՋԱԿՑԵՑ ՀՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ԱՋԱԿՑԵՑ ՀՀԿ-ԻՆ

Հանրապետական կուսակցությունը ավելացրել է իր անդամների թիվը` գազի գնագոյացման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի կազմում: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 22-ին, խորհրդարանում, 98 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: ՀՀԿ որոշումը պայմանավորված էր կոալիցիայից ՙՕրինաց երկրի՚ դուրս գալով, ինչի արդյունքում իշխող ուժին հանձնաժողովում մնաց 10 անդամից չորսը:
Ավելացնելուն դեմ էր արտահայտվել ՀԱԿ խմբակցությունը, որի քարտուղար Արամ Մանուկյանը նշել էր, թե համաձայն են, որ հանձնաժողովը գլխավորի ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, բայց ՀՀԿ-ն ընդառաջ քայլ անել չի ցանկանում: Եւս մեկ ընդդիմադիր ուժ` ՀՅԴ-ն հայտարարել էր, թե դեմ չէ նման որոշմանը: Հանձնաժողովը քննում է ռուսաստանյան գազի` Հայաստան առաքման գնի գոյացման մեխանիզմները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ