⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙՙԻՆՉ, ՈՐՏԵՂ ԵՎ ԵՐԲ՚` ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՙԻՆՉ, ՈՐՏԵՂ ԵՎ ԵՐԲ՚` ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրության համաձայն, մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: Թե ո±ր քաղաքական ուժի նախաձեռնությամբ է կայացել այս հանդիպումը, ՙԻրավունքը՚ նախ փորձեց պարզել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ.
- Չեմ ուզում մեկնաբանել:
- Իսկ որտեղ է կայացել հանդիպումը:
- Դա էլ չեմ ուզում մեկնաբանել:
- Իսկ ինչով է պայմանավորված չմեկնաբանելը, գաղտնի հանդիպո±ւմ էր:
- Գործի բնույթից ելնելով` չեմ ուզում մեկնաբանել:
Ի դեպ, զարմանալիորեն, մեր հարցերն անպատասխան մնացին նաեւ ԲՀԿ առաջնորդի խոսնակի կողմից: Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հանդիպման ընդունող կողմը եղել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ