⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵԳ» ԵԲՀ-ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵԳ» ԵԲՀ-ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ


Մխչյան համայնքում կայացավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի  կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել էին Հայաստանում գործող տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպություններ, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել մրցաշարին:

Արդեն հայտնի են դարձել մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: 1-ին հորիզոնականն է զբաղեցրել «Ինժիներներ» թիմը, որը պարգևատրվել է մեդալով և արժանացել հաղթողի համար նախատեսված գավաթին: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Մխչյանցիներ» թիմը: Լավագույն եռյակը եզրափակել է «Գետաշենցիներ» թիմը: Այս երկու թիմերը արժանացել են մեդալների և պատվոգրերի: Պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողւթյանը ներկա էր նաև Մխչյան գյուղի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Ավելացնենք, որ այն մասնակից թիմերը, որոնք պայքարը լքել էին վաղ փուլերում, ստացել են մրցաշարի մասնակցության վկայական:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ