⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իր աշխատանքն է սկսել մայիսի 22-24-ը «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով չորրորդ միջազգային վեհաժողովը, որի կազմակերպիչն է «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիան» և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: «Իրավունքի» հետ զրույցում բ.գ.թ., դոցենտ, ՍԿԳԱ նախագահ,
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամ ԼԱԶԱՐ ԵՍԱՅԱՆՆ ասաց, որ վեհաժողովին մասնակցում է շուրջ 1000 բժիշկ-ստոմատոլոգներ, կլինիկական օրդինատորներ և ուսանողներ՝ Երևան քաղաքից, ՀՀ մարզերից, հյուրեր արտասահմանից: Վեհաժողովի շրջանակներում, Լ. Եսայանի փոխանցմամբ՝  կկազմակերպվի ստոմատոլոգիայում կիրառվող դեղերի, նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես, կանցկացվի նաև ձեռքի հմտության դասընթացներ:
«Վեհաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ տեսական և գործնական ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ: Վեհաժողվի աշխատանքը կնպաստի գիտագործնական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը», - ընդգծեց Լ. Եսայանը:

 

 

Նյութը և լուսանկարները՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ