⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ

 

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգը՝ նվիրված Հայ- Ռումինիական բարեկամությանը: Այդ մասին այսօր ասուլիսին հայտնել են համերգի կազմակերպիչները:

Համերգի ընթացքում ռումինացի ջութակահար Ալեքսանդրու Տամեսկուն

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ գերմանացի երիտասարդ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հայ-ռումինական պատմա-մշակութային հարաբերություններն ունեն բավական խորը ակունքներ. հայկական համայնքը Ռումինիայում հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության՝ ի դեմս դեսպան Սորին Վասիլեի այսօրինակ նախաձեռնությունները մեծ խթան են  հանդիսանում հայ-ռումինական դարավոր բարեկամության, մասնավորապես միջմշակութային հաղորդակցությունների խորացման ու զանգացման համար:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ