⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՑ

Արխիվ 12-16

ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՑ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին կոչ է անում հրաժարվել շենգենյան գոտուց, որի մեջ մտնում է 26 եվրոպական երկիր: Այս մասին գրում է Le Point-ը:

Նման հայտարարությամբ նախկին նախագահը հանդես է եկել Եվրոխորհրդարանի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի  25-ին եվրոպական երկրներից մեծ մասում:

«1995 թվականից ուժի մեջ մտած շենգենը պետք է անհապաղ դադարեցվի և փոխարինվի Շենգեն  II-ով, որի անդամները կարող են լինել միայն այն երկրները, որոնք ավելի վաղ ընդհանուր հայտարարի են եկել միգրացիոն քաղաքականության հարցում»,-հայտարարել է Սարկոզին:

Նրա կարծիքով, դա կօգնի Եվրոմիությանը վերջ տալ այն պրակտիկային, որ Շենգենի գոտում գոնե մեկ անգամ հայտնված յուրաքանչյուր արտասահմանցի այնուհետև կարող է բնակության վայր ընտրել այդ գոտու մեջ գտնվող ցանկացած երկիր, որն առաջարկում է ավելի բարձր սոցիալական փաթեթ:

Բացի դրանից, Սարկոզին նշել է, որ Բեռլինը և Փարիզը պետք է ավելի նեղ համագործակցեն տնտեսական ոլորտում: Այդ նպատակի համար Ֆրանսիայի նախագահն առաջարկում է ստեղծել ֆրանսա-գերմանական միասնական տնտեսական գոտի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ