⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Մովսեսի բնակիչ. «ՈՐ ԳՆԱՑԻՆՔ, ԷԳՈՒՑ ՄՈԼԵՆ ԸՍՏԵՂ Ա ՄՏՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

Մովսեսի բնակիչ. «ՈՐ ԳՆԱՑԻՆՔ, ԷԳՈՒՑ ՄՈԼԵՆ ԸՍՏԵՂ Ա ՄՏՆԵԼՈՒ»

 

Մովսես գյուղում բնակչությունը կարոտ է խոսք ու զրույցի, շատ ընտանիքների երիտասարդներ արտագնա աշխատանքի են մեկնել, բայց գյուղը ամենեւին էլ չի դատարկվել, որովհետեւ մշտարթուն են գյուղի մեծերը: Լրագրողներիս հետ զրույցում արցունքը խեղդելով կոկորդում` անկեղծացավ  ծանր տարիների բովով անցած ու այսօր էլ դառը իրականության առաջ կանգնած Մովսես գյուղի բնակիչ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

- Շատ զոհ ենք տվել` երիտասարդ տղա, երիտասարդ աղջիկ, կին…

- Բայց միեւնույնն է, չենք լքում Ձեր բնակավայրը:

- Հա, քե մատաղ, իմ տունը 100 տոկոսով քանդված ա: Շնորհակալ եմ մարզպետից, էն նեղ ժամանակ, հազար դոլար ա տվել, գոյատեւել ենք: Փառք Աստծո, թոշակ էլ ստանում եմ:

- Գրեթե ամեն օր հակառակորդի կողմից արձակած կրակոցները  չե՞ն ստիպում, որ հեռանաք գյուղից:

-Չէ, չէ, չէ, ես պիտի էստեղ էլ մահանամ, իմ պապական գերեզմանում էլ հուղարկավորվեմ: Որ գնացինք, էգուց մոլեն ըստեղ է մտնելու: Մի վագոն աղջիկ եմ ունեցել ու մի պատառ տղա, հիմա արտագնա են, էստեղ չեն: Ես գոյատեւում եմ, կինս էլ ինվալիտ ա: Կրակոցների ժամանակ էլ պատդվալում ենք մնում:

- Ձեր զավակները վերադառնալու ցանկություն չունե՞ն:

- Ունեն, աշխատանք չկա: Աշխատանք լիներ չէի թողի գնան: Կարոտել եմ, թոռնիկս ասել ա պապի չես գալիս տենամ, ի՞նչ ասեմ… Ստացել եմ 3570 քառ. մ հողատարածք, բայց  չեմ կարողանում մշակեմ, կրակում են:

- Հաճախ մամուլում Մովսեսի վրա ուղղված կրակոցների մասին հրապարակումներ են լինում…

- Իմ հարեւանի էրեխեն մահացավ սնայպերի կողմից, երեք օր հետո հայտարարեցին, թե հակառակորդը կրակեց, մերոնք հակահարված տվեցին, լռեցրեցին: Էսքան սուտ կլի՞:

- Բայց իրականում կրակոցները շա՞տ են նեղացնում:

-Ուղղակի, սիրտս տալի՞ս է ա, որ ասեմ…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ