⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Օրհան Զեյնալովից հետո, որն ամիսներ առաջ Մոսկվայում սպանեց Եգոր Շչերբակովին, հերթական ադրբեջանցին է հայտնվել հանրային զայրույթի կենտրոնում: Այս մեկն էլª Մաարիֆ Մամեդովը, Յուգրա քաղաքում դաժանաբար սպանել է նախկին ընկերուհունª Յուլյա Պախտեուային: Քաղաքի բնակչության զայրույթն այս անգամ այն աստիճանի բուռն էր, որ պահանջել են հրապարակայնորեն մահապատժի ենթարկել Մամեդովին, եւ ոստիկանությանը մի կերպ է հաջողվել նրան ձերբակալել ու կյանքը փրկել: Եվ արդյունքումª բնակչության զայրույթի թիրախում արդեն ոչ միայն այս մարդասպանն է, այլ նաեւ տեղի բոլոր ադրբեջանցիները, որոնց պահանջում են վտարել, էլ չասած, որ քիչ չեն նաեւ հաշվեհարդարի մասին կոչերը:


ՙՄԱՆԿԱԿԱՆ՚ ՀԵՐՈԻՆ

Մոսկվայի նարկոոստիկանները ձերբակալել են նարկոբանդայի երկու տաջիկ անդամի, հարուցվել է քրեական գործ, եւ առաջադրված մեղադրանքի սահմաններում բռնված հանցագործներին սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում: Սակայն այս հանցագործության ամբողջական ու իրական բացահայտումը ենթադրում է նարկոբանդայի գործունեության վերջնական վերացումը: Այդ գործունեության ծավալի ու թափի մասին վկայում է այն փաստը, որ բանդայի այդ 2 անդամների մոտ հայտնաբերվել էր 2,5 կիլոգրամ հերոինª թաքցրած մանկական սննդի մեջ:


ՊԱՏԺԵԼ, ԹԵ ՉՊԱՏԺԵԼ

Ինչպես է այրվում խորթ հայրը: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով, Վոլգոգրադի 41-ամյա քաղաքացին 2 շիշ ացետոն էր լցրել իր խորթ հոր վրա եւ հրդեհել: 66-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոցª ոտքերի ծանր այրվածքով:
Տուժածի բուժումով չզբաղված բժշկական ոլորտի մասնագետները համարել էին, որ հանցագործությունը կատարել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձի հետ, իսկ առողջական խնդիրները առաջացել են ալկոհոլի երկարատեւ չարաշահման հետեւանքով: Ոստիկանները կարծես թե համաձայն են հանցագործության կատարման պատճառի այդպիսի եզրակացությամբ. նրանք դեռ քննարկում են քրեական գործ հարուցելու-չհարուցելու հարցը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ