⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙԳՈՐԾԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ


Խնամուն ծեծելու համար ոստիկանության բաժնի հարակից տարածքը լավագույն վայրը չէ: Ըստ որոշ լրագրողների եւ քաղաքացիներիª այս դրույթը առանձնապես արդիական է այն դեպքերում, երբ ծեծողը գործարարի կին է...
Օրերս գործարար Բաղդասար Խալաթյանի կինըª Աննա Արմենակյանը, ոստիկանության Կիլիկիայի բաժնի հարեւանությամբ ծեծել էր իր հարսի ծնողներին: Դեպքի առթիվ ՙդեպքի վայրում՚ հարուցվել էր քրեական գործª ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) հոդվածի հատկանիշներով: Աննա տատիկի վրդովմունքի եւ դրանից բխած ագրեսիայի պատճառն էր դարձել նրա 5 տարեկան Աննա-թոռնիկը: Հավանաբար, երեխան էլ հանդիսանում է այդ հակամարտության հիմնական զոհը, եւ դա այն պատճառով, որ բալիկի ծնողներըª չկարողանալով միասին կիսել ընտանեկան հացն ու ջուրը, կռվախնձոր են դարձրել երեխային: Մայրական իրավունքից կամայականորեն զրկվելու վտանգից դրդվածª մայրը ՙառեւանգել էր՚ դստրիկին եւ թաքնվել նրա հետ անհայտ վայրում: Դեպքի օրը գործարար տատիկ-պապիկը եկել էին խնամիների տուն: Ծագած վեճի արդյունքում 4 ՙծերունի ավազակները՚ հայտնվել էին բաժնում: Բացատրական աշխատանքներից հետո չորսն էլ ազատ էին արձակվել եւ դուրս գալով շենքից` կրկին սկսել էին ՙբացատրել՚ միմյանց իրավապահների բացատրածը... Աննա Արմենակյանը նորից սկսել էր վիճել հարսի ծնողների հետ, որի ընթացքում ծեծի էր ենթարկել նրանց:
Սույն լրատվությունը տարածած լրագրողը ավելորդ չէր համարել նաեւ նշել, որ. ՙՍա առաջին դեպքը չէ, երբ Բաղդասար Խալաթյանն ու իր ընտանիքը հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դեռ 2007թ. մեքենաների առք ու վաճառքով զբաղվող գործարարը հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծի ենթարկել նրան: Դեպքից անմիջապես հետո Խալաթյանը թղթեր էր ձեւակերպել` իբր թե տարածքն օգտագործելու է խաղահրապարակ կառուցելու համար: Այսօր այդ վայրում գործարարի առանձնատունն է՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ