⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` Լեւոն Զուրաբյանը դեպրեսիայի մեջ է հայտնվել, քանի որ ԲՀԿ-ն իրեն ամենեւին էլ չի պահում ԼՏՊ-ի ՙՔաղաքագիտական վերլուծության՚ պոստուլատների շրջանակում: Մասնավորապես, նրան վշտացնում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ՙքառյակի՚ առաջիկա անելիքների վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ: ԲՀԿ-ն ձգտում է առաջիկա մի քանի օրում նախապատրաստել, այսպես կոչված, ՙքառյակի միասնական օրակարգ՚, ուր պետք է ներկայացված լինեն մոտեցումները` տարբեր ոլորտների խնդիրներին: ՀԱԿ-ը ցանկանում է, որպեսզի այդ ՙմիասնական  օրակարգը՚ բաղկացած լինի առաջին հերթին իշխանափոխության կարգախոսներից, եւ պարտադիր հենց առաջիկա օրերին` մինչեւ մայիսի 30-ը, կազմակերպվի ՙքառյակի՚ միասնական հանրահավաք, բնականաբար, մարդկային ռեսուրսի հարցի լուծումը վերապահելով ԲՀԿ-ին: Սակայն ԲՀԿ-ն գրեթե անտարբեր է հանրահավաքի գաղափարի հանդեպ, ու դառնորեն հիասթափեցնում են Լ. Զուրաբյանին, բացատրելով, որ այժմ հանրահավաքային ասելիք` որպես այդպիսին, չկա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ