⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԷՊՍԻԴՈՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՌՈՔ ՕՊԵՐԱՅՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼՈՒ «ԵՍ»-Ի ԵՎ «ՆԱ»-Ի ԱՇԽԱՐՀԸ

Արխիվ 12-16

ԷՊՍԻԴՈՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՌՈՔ ՕՊԵՐԱՅՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼՈՒ «ԵՍ»-Ի ԵՎ «ՆԱ»-Ի ԱՇԽԱՐՀԸ

 

Նար-Դոսի «Ես եւ նա» նովելի հիման վրա բեմադրած ռոք-օպերան «Էպսիդոն» թատերախումբը հանդիսատեսի դատին կհանձնի հունիսի 14-ին եւ 15-ին`  Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում:

Սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով գրական ստեղծագործությունը ռոք-օպերայի վերածելու միտքը պատահական չի ծնվել. «Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր է անցումային տարիքում բոլորս դրան ծանոթանում ենք դպրոցում և կյանքում քայլ անելիս բոլորիս այդ ստեղծագործությունը մի փոքր օգնում է` այնտեղ կա երկու ներաշխարհ, երբ մարդը, հանդիպելով դժվարության, կործանվում է, և հակառակը` պայքարում ու հասնում բարձունքների: Երբ կարդում էի «Ես և նա»-ն, ականջիս երաժշտություն էր լսվում, ու երբ առիթ ստեղծվեց, որոշեցի  այն ներկայացնել որպես ռոք-օպերա: Ռոք-օպերայով այդ նույն երկու աշխարհն ենք ներկայացնելու հանդիսատեսին. առաջին պլան չբերելով հերոսին` պարզապես ցույց ենք տալու «ես»-ի և «նա»-ի աշխարհը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ