⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

՛՛ԵԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՂ ԷԼ ՏԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՇԱԿԻ՛՛

Արխիվ 12-16

՛՛ԵԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՂ ԷԼ ՏԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՇԱԿԻ՛՛

 

Այսօր ԱԺ նստաշրջանի քառօրյայի երրորդ օրը շարունակվեց դեռևս երեկ ընդհատված՝ Հովիկ Աբրահամյանին տրվելիք պատգամավորների հարցերը: ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրում տեղ գտած մի քանի հարցերը հնչեցնլուց հետո անդրարդարձ կատարեց պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Հ Աբրահամյանի այն արտահայտությանը, որտեղ նշվում էր, որ այն կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված:

 

՛՛Ըստ Աղայանի բառարանի` պարտադիր եւ պարտադրված բառերը հոմանիշներ են՛՛:

 

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ողջունեց Փաշինյանի բառարանային բառապաշարը եւ կես կատակ կես լուրջ նշեց, որ նա եւս կհետեւի այդ օրինակին եւ ժամանակ ունենալու դեպքում անպայման կուսումնասիրի, կնթերցի հայակական բառարանը:

Այնուհետ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ինչպես են մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ հասցրել այս ընթացքում միլիոներ կուտակել, ովքեր պարզապես իրավունք չունեն բիզնեսով զբաղվել վարչապետը ասաց, որ նա ժամանակին զբաղվել է նույնիսկ հողագործությամբ եւ այդ կերպ կարողացել է շատ լավ արդյունքների հասնել. ՛՛Ամեն ինչ մարդու բնույթից է կախված, քանի որ կան մարդիկ, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ, եթե նույնիսկ հող էլ տան, ապա չի կարող մշակել՛՛:

Իսկ խոսքի վերջում Հ. Աբրահամյանը նաև նշեց, որ նման երևույթների վերաբերյալ չպետք է խոսի Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա ոչ մի ընտանիք չի պահել և չգիտի, թե դա ինչ է նշանակում, իսկ բոլոր նրանց, ովքեր ընտանիք են պահում, թող չզրպարտեն:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ