⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

''Ձեզ լուսավոր և պայծառ ապագա, սիրելի′ շրջանավարտներ''

Արխիվ 12-16

''Ձեզ լուսավոր և պայծառ ապագա, սիրելի′ շրջանավարտներ''


Շուտով կհնչի վերջին զանգը, և ևս մեկ սերունդ կճանապարհենք դեպի կյանք:Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին:

Կրթության իրավունքը պետության վրա դնում է իր բոլոր քաղաքացիներին հիմնական ուսուցման ասպարեզում իրենց կարիքները բավարարելու հնարավորություններով ապահովելու պարտավորություն: Բոլորին է հայտնի,  որ երիտասարդ անհատի քաղաքացիական կայացման, երիտասարդ քաղաքացիների սոցիալական, տնտեսական, մշակութային, հասարակական, կազմակերպչական գործունեության պայմանների ու երաշխիքների ապահովումը պետության և  պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է: Այդ մասին բազմիցս նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով միշտ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երիտասարդությանը, բոլոր միավորումներին և մարդկանց, որոնք բարի նպատակ են հետապնդում, ցանկանում են աշխատել երկրի ամրապնդման, հզոր և բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար: Ինչպես հայտարարել է նախագահը,  անհրաժեշտ է ձգտել միասնական ջանքերով կառուցել այնպիսի երկիր և հասարակություն, որտեղ հարգվում է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ունակությունները և ներուժը:   Երիտասարդները մեր ապագան են, նրանք են մեզ փոխարինողները, իսկ ինչպիսին մենք նրանց դաստիարակենք, այդպիսին էլ կլինի մեր ապագան։

Հասարակության և քաղաքականության բոլոր առաջընթացները պայմանավորվում են գիտության և կրթության զարգացմամբ:Վերջին տասնամյակում կրթության զարգացման կարևոր գործոն դարձավ կրթության կատարելագործումը, համաշխարհային կրթական տարածքին ինտեգրումը, գիտելիքի և մեթոդների փոխանակումը տարբեր դպրոցների և   ուղղությունների միջև:Գլոբալիզացիայի պայմաններում և տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ աճի հետևանքով պետական քաղաքականության և ռազմավարության մեջ առավել մեծ նշանակություն են ստանում կրթական գերակայությունները:

Այսօր առաջնահերթ խնդիր է դրված, որ կրթությանը հատկացվեն պատշաճ ռեսուրսներ արդարացի և կայուն հենքի վրա: Եվ հույսով եմ, որ իրոք ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր մշակութային կազմակերպական պայմաններ և երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ:Համոզված եմ, որ կառավարության իրատեսական, խստապահանջ և ականջալուր մոտեցումը իր նպաստը կբերի հատկապես երիտասարդությանը, այսինքն՝ մեր երկրի ապագային:

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի մայիսի 20-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ