⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ, ՕԶԲԻԼԻՍԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ, ՕԶԲԻԼԻՍԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ


Եվս մեկ Ֆուտբոլային մրցաշրջան ավարտվեց, հայտնի են ֆուտբոլային տարվա հաջողակներն ու անհաջողակները: Անդրադառնանք Հայաստանի հավաքականի առաջատար ֆուբոլիստների նվաճումներին եւ ձախողումներին:
Սկսենք Յուրա Մովսիսյանից, ում համար  Ռուսաստանի ֆուտբոլի 2013-2014թթ. առաջնության հատկապես երկրորդ մասը բավականին դժվար ստացվեց: Ընդհանուր առմամբ, Մովսիսյանի համար տարին բարեհաջող էր, հաշվի առնելով ՙՍպարտակում՚ ստեղծված դժվար իրադրությունը, Մովսիսյանին կարելի է համարել թունելից ելքի ճանապարհն իմացող միակ ֆուտբոլիստը: Այս առաջնության ընթացքում Մովսիսյանը բազմիցս ապացուցել է իր կարեւոր դերն ու նշանակությունը ակումբի համար, բայց եւ հիասթափությունից երկրպագուները չխուսափեցին, դժգոհության ալիք բարձրացնելով Մովսիսյանի եւ թիմի դեմ:

Ինչեւէ, Ռուսաստանի ֆուտբոլի այս տարվա առաջնությունն ավարտվեց, Մոսկվայի ՙՍպարտակը՚ հայտնվեց 6-րդ տեղումª մնալով առանց եվրագավաթների, եւ մոսկովյան ակումբին ճգնաժամից դուրս բերելու Մովսիսյանի ջանքերն արդյունք չտվեցին: Յուրան 18 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Սեյդու Դումբիանին, զիջեց ընդամենը երկու գոլով:
Պրեմիեր լիգայից դուրս մնաց Մախաչկալայի ՙԱնժին՚, որտեղ վարձավճարով հանդես է գալիս ազգային ընտրանու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Ի դեպ, հայ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել շարունակել ելույթները ռուսական ակումբի կազմում: Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը Վիլնյուսի ՙԺալգիրիսի՚ կազմում դարձել է ֆուտբոլի Լիտվայի գավաթակիր: Գավաթի խաղարկության եզրափակիչում ՙԺալգիրիսը՚ 2:1 հաշվով հաղթել է ՙԲանգային՚: Եդիգարյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Իսկ ահա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկարաձգել է Եկատերինբուրգի ՙՈւրալի՚ հետ գործող պայմանագիրը: Մանուչարյանը, ով իր կարիերայի վերջին շրջանում վնասվածքների պատճառով մշտապես պահեստային նստարաններին էր տեղ զբաղեցնում, եւ անգամ կես տարի չի խաղացել հավաքականի կազմում, այժմ փորձում է լիարժեք ուժերով վերադառնալ խաղադաշտ: Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մանուչարյանը ճանաչվել է ՙՈւրալ՚-ՙԿուբան՚ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ու կես տարի դադարից հետո դարձյալ հրավեր է ստացել ազգային ընտրանուց: Այսպիսովª Բեռնարդ Շալանդն իր պատկերացրած Հայաստանի հավաքականում տեսնում է նաեւ Մանուչարյանին, թեեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ ամիսներ առաջ հանդես էր եկել շատ կտրուկ հայտարարությամբ, թե Մանուչարյանը, բացի ֆուտբոլից, զբաղվում է ամեն ինչով, այդ պատճառով էլ, թիմում տեղ չունի:
Միջազգային հարթակում հայկական ֆուտբոլի միակ ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանի համար ֆուտբոլային տարին ոչ միանշանակ դրսեւորումներով էր: Ազգային ընտրանու կիսապաշտպանի խաղը Բունդեսլիգայում տարբեր կարծիքների տեղիք էր տալիս. ֆուտբոլային մասնագետները Մխիթարյանից պահանջում էին ավելին, երկրպագուները` երբեմն հուսախաբ լինում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում էր Մխիթարյանին վստահել եւ հավատալ նրա ուժերին: Արդյունքումª այս մրցաշրջանը Մխիթարյանի համար կարելի է համարել ստացված: Նա դիմանալով իր վրա գործադրվող ճնշմանը` Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի մի շարք հանդիպումներում հաստատեց իր բարձր կարգը:
Եվս մեկ կարեւոր իրադարձություն հայկական ֆուտբոլում. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է ոչ ավել, ոչ պակաս անգլիական գրանդի` ՙՄանչեսթեր Յունայթեդի՚  ուշադրության կիզակետում: Թեեւ Օզբիլիսը շարունակում է մնալ Մոսկվայի ՙՍպարտակի՚ ֆուտբոլիստ, բայց հայ կիսապաշտպանի հանդես գալը Անգլիայի առաջնությունում կարող է արդեն մեկ տարուց իրականություն դառնալ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ