⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՊԱՏԺԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՏԺԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Օրերս ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին նամակով դիմել էին մի շարք քաղաքացիներ, որոնց հարազատները տարբեր ժամանակներում դաժանությամբ սպանվել են, իսկ մարդասպանները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նամակում մասնավորապես ասված է.
ՙՎերջերս ցմահների պաշտպանության ինչ-որ շարժում է սկսվել: Մամուլում հոդվածներ են տպագրվում ցմահների վիճակի բարելավման, դատավճիռների վերանայման եւ ինչ-որ տարիքային հարցերի մասին, որոնք բարձրացնում են արտասահմանից սնվող հասարակական մեկ-երկու կազմակերպություն: Մի քանի օր առաջ, ՙԵրկիր-մեդիա՚ հեռուստաընկերությամբ դիտեցինք անկախ պատգամավորի հաղորդումը եւ տպավորություն ստացանք, որ հաղորդավարի հարազատներից մեկը ցմահ դատապարտված է, եւ նա հաղորդումը վարում էր` մարդասպանների օգտին հարցեր տալով: Մենք հարցնում ենք այդ մարդկանց եւ այդ գրանտակեր կազմակերպություններին, եթե ձեր (Աստված չանի) երիտասարդ զավակին կամ եղբորը, որն ուներ անչափահաս երեխաներ եւ թոշակառու ծնողներ,  անմեղ տեղը դաժանությամբ սպանեին, դուք ինչ կանեիք, նորից ցմահներին կպաշտպանեիք, կպահանջեիք ցմահնների պայմանների բարելավում, վճիռների վերանայում, տարիքային հարցերով քննարկումներ... Ակնկալում ենք, որ ԱԺ քննարկումների ժամանակ Դուք կլինեք անաչառ եւ հաշվի կառնեք մեր դժբախտ ծնողների  կարծիքները՚:
Անդրադառնալով դիմումին` Հ. Բաբուխանյանը մեզ հետ զրույցում նշեց. ՙՑանկացած հանցանք, առավել եւս այնպիսի ծանր հանցանք, ինչպիսին է դաժանությամբ կատարված սպանությունը, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Օրենքի մեղմացման համար որեւէ հիմք չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկված անձանց ազատազրկման վայրերում ունեցած պայմաններին, ապա դրանք նույնպես պետք է համապատասխանեն սահմանված նորմերին՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ