ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԲՀԿ-Ի ԳՐԿՈՒՄ Է
Արխիվ 12-16
Եթե ԱԺ արտահերթ նիստում կարծես ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ջրերը մի առվով չէին հոսում, ապա ԱԺ հերթական քառօրյան սկսվեց ՙանառակ որդու վերադարձը՚ տարբերակով: Այո, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ կրկին ԲՀԿ-ի գրկում է` ԱԺ միջանցքներում պոկ չի գալիս ԲՀԿ-ական պատգամավորներից, իսկ ԱԺ դահլիճում զբաղված է քաղաքական այլընտրանքի ձոնով: Եվ այսպես, երեկ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից առաջադրված Կենտրոնական բանկի նախագահի միակ թեկնածուի` Արթուր Ջավադյանի ընտրության հարցը, եւ իր ելույթում Լ. Զուրաբյանը գրեթե բոլոր նախադասությունները սկսում էր ՙբարգավաճող՚ ու ՙծաղկող՚ բառերը կրկնելով:
Դե բնական է, այս անգամ բարգավաճող Լ. Զուրաբյանը կրկին համամիտ է ԲՀԿ-ի հետ, եւ վերոնշյալ երկու քաղաքական ուժերը պատրաստվում են չմասնակցել Կենտրոնական բանկի նախագահի ընտրությանը:ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ