⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Մայիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին:  Համերգին մասնակցում են՝ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս):

Ծրագրում կհնչեն  հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, ինչպես նաև  արիաներ և զուգերգեր  օպերաներից:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005թ-ին: Յուրաքանչյուր գարուն  այն  հայ հանդիսատեսին է ներկայացնում  դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ