⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ» ՆՇԵՑ Է ԻՐ 100 ԵՎ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ (լուսանկարներ)

Արխիվ 12-16

ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ» ՆՇԵՑ Է ԻՐ 100 ԵՎ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ (լուսանկարներ)

 

ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ մեծ աշուղին` Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոնը: Արդեն մեկդարյա փառատոնը այս տարի նվիրված էր Վարդատոնի հիմնադրման 100, իսկ Երեւանում՝ 10-ամյա հոբելյաններին: Միջոցառումների շարքը մեկնարկեց քայլերթով, որն ընդմիջվում էր երգ ու պարով: Իսկ քայլերթն ավարտվեց ուշ միջնադարյան հայ խոշորագույն բանաստեղծի` Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրի մոտ, որից հետո Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում սպասվում էր համերգային ծրագիր:Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ,  պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ  Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ: Նշենք, որ փառատոնին մասնակցում էին «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, «Կարին», «Մարաթուկ», «Ակունք», «Նուբար», «Սասնա ծռեր» ավանդական համույթները, ինչպես նաեւ Ջիվանու դպրոցի «Հավասի» երիտասարդ աշուղների անսամբլը: Ծրագրում ներառված էր Սայաթ-Նովայի ու հայ աշուղների երգեր, հայ ավանդական պարեր: Տոնին ակտիվորեն մասնակցում էին ուսանողներ, որոնք վարդերը ձեռքներին ու ժպիտը շուրթերին մի յուրահատուկ տրամադրություն էին ստեղծում:

Ի դեպ, այս վարդաշատ տոնի գաղափարը պատկանում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանին, որոնց նախաձեռնությամբ 1914 թվականին Թիֆլիսում առաջին անգամ նշվել է Վարդատոնը` նվիրված Սայաթ-Նովային: 2005 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, ավանդաբար մայիս ամսի նախավերջին կիրակին Սայաթ-Նովային նվիրված տոնը նշվում է նաև Հայաստանում:

Չմոռանանք ավելացնել, որ այս տարի մայիսի 25-ին առավել մեծ շուքով Վարդատոնը կնշվի նաեւ Թիֆլիսիում` Սբ. Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ