⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ

ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻՆ

 

Մայիսի 17-ին կայանալիք «Թանգարանային գիշեր» միջազգային տոնին կմասնակցի նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Ավանդատուն թանգարանը, որը ծրագրին մասնակցում է արդեն երկրորդ տարին: Այս տարի թանգարանների այցելունները հնարավորություն կունենան այցելել նաեւ նախորդ տարի աշնանը Մայր աթոռում բացված հայ բանաստեղծ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ անվան թանգարան, որտեղ ցուցադրված է այն հարուստ ժառանգությունը, որը բանաստեղծի եղբոր որդին` բարերար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆԸ նվիրաբերել է սրբ. Էջմիածնին: Թանգարանում կլինի նաեւ դասախոսություն հայ արվեստի վերաբերյալ: Այցելուներին սպասվում է նաև համերգային ծրագիր Էջմիածնի մայր տաճարում` տաճարի երգչախմբի մատուցմամբ, ինչպես նաև նախատեսված է երգեհոնային երաժշտություն: Համերգի ընթացքում կհնչի ոչ միայն հայ դասական և հոգեւոր երաժշտություն, այլեւ` արեւմտաեւրոպական դասական և հոգեւոր ստեղծագործություններ:

Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` Հայ առաքելական եկեղեցիներում դեռևս լայնորեն տարածված չէ եկեղեցիներում համերգ անցկացնելու ավանդույթը. «Նախորդ տարի մարդիկ մեծ ոգեւորությամբ ընդունեցին այն փաստը, որ տաճարում անցկացվում է հոգեւոր երաժշտության համերգ: Սա մեզ համար խրախույս է` նման միջոցառումների հաճախակի կազմակերպելը եւ շարունակելը: Նախորդ տարի «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում բավականին մեծ թվով մարդիկ են այցելել թանգարաններ, ոչ միայն Վաղարշապատից և հարակից գյուղերից, այլև ունեցել ենք ուխտավորներ մեր հեռավոր մարզերից»: Ըստ Տեր Ասողիկի, Մայր աթոռի թանգարաններում դեռեւս չի սկսվել ձեռագրերի թվայնացման գործընթացը, քանի որ այժմ կատարվում է դրանց ուսումնասիրությունը` Մատենադարանի հետ համատեղ կազմելով ձեռագրերի գիտական ուսումնասիությունը.«Բոլոր թանգարանները ունեն համապատասխան պայմաններ, որոնք նպաստում են իրերի ապահով եւ անվտանգ պահպանությանը: Իրականացնում ենք նաեւ թանգարանային արժեքների վերնորոգման աշխատանքներ, այս հարցում համագործակցում ենք Պետական Էրմիտաժի և հայաստանյան թանգարանների հետ: Հավանաբար ամռան ամիսներին կբացենք ցուցահանդես, որի ժամանակ կներկայացնենք նորոգված եւ նոր կյանք ստացած իրեր: Թանգարանային արժեքները պահպանելուց զատ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ գտնում է միջոցներ ձեռք բերելու այնպիսի բացառիկ արժեքներ, որոնք հայ մշակույթի համար միայն պատիվ են եւ կարեւոր է, որ դրանք պահվեն սրբ. Էջմիածնում»,-ընդգծում է տեր Ասողիկ քահանան: Նրա տեղեցկացմամբ` վերջին նմուշը, որով համալրվել է թանգարանը, 17-րդ դարի Արցախ-Ուտիք շրջանի ասեղնագործ մի փոքրիկ գորգ է: Այս նմուշը իր գեղարվեստական արժեքով բացառիկ է եւ դրսում դրանք հիմնականում ներկայացվում են, որպես ադրբեջանական, սակայն այն հայկական է եւ շատ մարդիկ դրա ծագման մասին չեն տեղեկանում:

Էջմիածնում այս բացառիկ նմուշի առակայությունը, ինչպես տեր Ասողիկն է փաստում, կօգնի որպեսզի օտարազգի այցելուները ճանաչեն, որ այն հայկական է:

Նշենք, որ այսօր Մայր աթոռում գործում են հինգ թանգարաններ` Մայր տաճարի, Ռուբեն Սեւակի, Հին վեհարանի, Խրիմյան եւ Ալեք -Մարի Մանուկյան գանձատունը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ