⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀԱՅՏՆԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ Ռ. ՅԱՖՖԵՆԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ Ռ. ՅԱՖՖԵՆԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մայիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Վաչե Շարաֆյանի` Երեք հատված «Երկրորդ լուսինը» բալետից (առաջին համերգային կատարում), Դմիտրի Կաբալևսկի` Թավջութակի թիվ 2 կոնցերտը (հայաստանյան պրեմիերա), Ռոբերտ Շուման` Սիմֆոնիա թիվ 1-ը: Ի դեպ, Կաբալևսկու Թավջութակի կոնցերտի մենակատարմամբ հանդես եկավ հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆֆենը (Գերմանիա), ով նաև նույն օրը վարպետության դասընթաց է անցկացրել  հայ երիտասարդ երաժիշտների համար:

Ռամոն Յաֆֆենը ծնվել է 1962-ին Ռիգայում: 1971-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ 1974-ին՝ Գերմանիա: Նա միջազգային մրցույթների դափնեկիր է: Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում: Համագործակցել է հայտնի երաժիշտների հետ:

Նշենք, որ թավջութակահարին հայ երաժշտասեր հանրությունը բավական ջերմ ընդունեց: Երկարատև ծափերից հետո վերջինս ստիպված եղավ ևս մեկ ստեղծագործություն կատարել. Ֆլամենկո:


 

Նյութը և լուսանկարները՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ