⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՄԻԿՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ԴՆԵԼ, ԹԵ ՉԴՆԵԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Արխիվ 12-16

ՄԻԿՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ԴՆԵԼ, ԹԵ ՉԴՆԵԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Վերջին շրջանում Երեւանում Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ թե° հասարակ քաղաքացիները, թե° մտավորականությունը արտահայտեցին իրենց իրարամերժ կարծիքները` մի մասը դեմ է արձանը տեղադրելուն, իսկ մյուս մասը` կողմ:
Քանդակագործ, ՙԼեռնային պար՚ խմբաքանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ- Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու շուրջ բարձրացրած աղմուկը ժողովրդին հերթական անգամ զբաղեցնելու մի ձեւ է: Սա քաղաքական հարց է, թող քաղաքական գործիչներն էլ որոշեն: Վերջերս Երեւանում տեղադրվեց Անտոն Քոչինյանի արձանը, որը այդ շարքի կոմունիստներից էր, սակայն ժողովրդի կողմից ջերմ ընդունվեց, իսկ Միկոյանի արձանի շուրջ ժողովրդի կողմից տարակարծություն կա` չարժե տեղադրել: Այդ արձանի փոխարեն թող վերականգնեն ՙԼեռնային պար՚ քանդակը, որը երկար ժամանակ արդեն անմխիթար եւ քայքայված վիճակում է:
Կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Ես մի լավ առաջարկ ունեմ, եթե այդ արձանը տեղադրողներն ունեն առողջ մշակութային տեսանկյուն, ինքնաիրոնյայի լավ զգացում, առաջարկում եմ` լրիվ լրջորեն, առանց կատակի, ցմահ քաղաքական գործչի արձան դնել, որը կլինի անդեմ: Աշխարհում նման բան դեռ չեն արել: Երբեւիցե դա պետք չի լինի հանել, փոխել եւ դրանով սահմանափակել` երբեւիցե քաղաքական գործիչներին չանդրադառնալ: Բոլորը թող գան, նայեն ու ասեն` ես եմ, նա է, կամ մյուսը, որովհետեւ քաղաքականությունը եւ պատմությունը այնպիսի ստոր ու կեղծ կատեգորիաներ են, որ շատ հաճախ փոխվում են` սպիտակը դառնում է սեւ, սեւը` սպիտակ: Կամ հանենք սրա արձանը, դնենք նրանը, կամ սա այսօր թշնամի է, մեկ էլ` տասը տարի հետո պարզվում է` ազգի հերոս: Դրա համար առաջարկում եմ տեղադրել մշակույթի գործիչների արձաններ, որ երբեւիցե խնդիր չունենանք հանելու: Կամ եթե դրված է` չհանենք, անգամ եթե քաղաքական գործիչ է, ես դեմ եմ դրան, որովհետեւ դա մեր պատմությունն է` լավ, թե վատ: Կամ էլ` քաղաքական գործիչների արձանները կենտրոնացնել մի տեղ, դարձնել քաղաքական գործիչների ծառուղի եւ շարել իրար կողքի` հին, նոր, իրար թշնամի եւ այդտեղով անցնելով մենք մեր երկրի պատմությունը կուսումնասիրենք, այլ ոչ թե կենտրոնացնել քաղաքի ամենալավ վայրերում: Ամենաճիշտը անդեմ քաղաքական գործչի արձան դնելն է: Բայց դրա համար պիտի խնդրենք կա°մ Էռնեստ Նեիզվեստնիին, կա°մ Միխայիլ Շեմյակինին` փայլուն ռուս նկարիչ, քանդակագործ, որպեսզի ինքն անի այդ քանդակը, ֆենոմենալ կլինի: Եթե Շեմյակինն արեց, ում արձանն ուզում է լինի` հանճարեղ կստացվի:
Բանաստեղծ, գրականագետ ՀԵՆՐԻԿ  ԷԴՈՅԱՆ- Այս հարցը  մեր ղեկավարները պետք է լուծեն, ոչ թե ներքին օղակները: Անձամբ ես չեմ ուզում այդ արձանը տեսնել, նույնիսկ այդ միտքը ինձ համար վայրենի է թվում: Տեղադրել մի մարդու արձան, որի նկատմամբ, մեղմ ասած, ժողովուրդը միանշանակ վերաբերմունք չունի: Մինչդեռ, մենք այնպիսի հանճարեղ եւ գործիչներ ունենք, որոնց արձանները չկան: Միսաք Մեծարենցի նման հանճարի արձանը չկա, որ երիտասարդը տեսնի ու ասի` սա այն մեծ բանաստեղծն է, որ հոգեւոր արժեքներ է ստեղծել: Ինչու չկան Րաֆֆու, Դուրյանի արձանները: Այս ընդհանուր պատկերի վրա դնե±լ Միկոյանի արձանը… մի մարդու արձան, որը, մեղմ ասած, վիճաբանական կերպար է մեր պատմության համար, չի կարելի:

Ներկայացրին ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ