Ըստ վստահելի աղբյուրի` վերջին շրջանում բավականին տագնապալի վիճակում է հայտնվել ՙԿյանքի խոսք՚ աղանդը: Քանի որ դրա ՙհամաշխարհային՚ հիմնադիր Ուլֆ Էքմանը լուծարել է կառույցը եւ ընդունել կաթոլիկություն, ինչ-ինչ օգուտների դրդապատճառներով աղանդ եկած գործարարները,
շոու-բիզնեսի ներկայացուցիչները, լրագրողները, պետական ծառայողները զանգվածաբար սկսել են անաղմուկ լքել աղանդը` առանց ավագներին եւ երեցներին տեղյակ պահելու` կնքվելով Հայ առաքելական եկեղեցում: Դրանց փոքր մասը դա արել է լրիվ բացահայտ ու ցուցադրաբար, սակայն աղանդապետ Արթուր Սիմոնյանը լավ տեղյակ է զանգվածային փախուստի, այն էլ լծակներ կամ անուն ունեցող կադրերի փախուստի մասին ու ոսկե սարեր խոստանալով` փորձում է կանգնեցնել այդ գործընթացը: