⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՙՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԲԱԶՄԱԾԱՎԱԼ ՆՅՈՒԹԵՐ՚

Արխիվ 12-16

ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՙՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԲԱԶՄԱԾԱՎԱԼ ՆՅՈՒԹԵՐ՚

ՙՄայիսի 29-ին, ըստ իս, խոսակցությունը կգնա Մաքսային միության կամ Ազատ տնտեսական գոտու հիմնարար փաստաթղթի ստորագրելու մասին՚,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
- ՀՀ նախագահը դեռ անցած տարվա սեպտեմբերի 3-ին է հայտարարել Հայաստանիª Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Մեզ հիմա մնացել է, որ ավարտին հասցնել այդ գործընթացը: Եթե կլինի նոր փաստաթուղթ Եվրասիական միության շրջանակներում ավելի խոր ինտեգրման նպատակով, ապա դրա հետ կապված ստորագրման խնդիրը նոր կդնենք քննարկման:
Ներկա պահին ՄՄ-ին անդամակցելու գործընթացները ավարտական փուլում են: ՙՃանապարհային քարտեզով՚ նախատեսված միջոցառումներն ավարտված են եւ մնում է այդ աշխատանքը վերջնականապես համաձայնեցնել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից:
- Պարոն Այվազյան, Դուք նաեւ հայտնի` գազի հանձնաժողովի անդամ եք: Ինչ ընթացքի մեջ են աշխատանքները, ինչպե±ս կգնահատեք մինչ այսօր կատարվածը:
- Աշխատանքային խմբերը գործում են, ուսումնասիրում են բազմածավալ նյութեր, ուղարկել ենք մոտավորապես 80-90 տարբեր հարցումներ: Կարող եմ ասել, որ որոշ պատասխաններ սպառիչ չեն: Պատասխանները նաեւ փորձագետների մակարդակով կուսումնասիրվի, եւ միայն եզրակացություններից հետո մենք կներկայացնենք արդյունքները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ