⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՕԵԿ-ԲՀԿ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂ

Արխիվ 12-16

ՕԵԿ-ԲՀԿ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂ

Եթե նախորդ ԱԺ քառօրյաներին եւ արտահերթ նիստի սկզբում ՀԱԿ-ն անբաժան էր ԲՀԿ-ից, ապա այսօր, կարծես թե, վերջիններիս ՙջրերը մի առվով չեն հոսում՚: Կամ ՀԱԿ-ը հիասթափված է ԲՀԿ-ից, որ նրանք ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկած օրինագծին ՙձեռնպահ՚ քվեարկեցին, կամ էլ` ՙԲարգավաճ Հայաստանը՚ հոգնել է իրենց շարքերում լեւոնզուրաբյանական ներկայությունից: Եվ այստեղ պարարտ հող է ստեղծվել ՕԵԿ-ի համար, ով ժամանակը չկորցրեց ու հարմար առիթի ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքում իրենց առաջարկին կողմ լինելու համար ԱԺ ամբիոնից մի լավ գովաբանեց ԲՀԿ-ին ու ընդդիմադիր գործընկերներին` հուսալով շահել քառյակում ընդգրկվելու ՙԳրին քարտը՚: Ավելին` փորձը փորձանք չէր, ՕԵԿ-ական շնորհակալություններին ի պատասխան` ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հաճախ մոտենում էր ՕԵԿ-ի ֆրակցիային ու հարցեր քննարկում: Մինչդեռ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի կազմում էր, նման երեւույթ երբեւէ չի արձանագրվել: Չէ, ոչ իշխանական քառյակից կամ կմնան միայն հուշեր, կամ էլ` այն մոտ ապագայում կվերածվի դուետի եւ մանր-մունր սոլո երգողների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ