⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՏՆՎԵՑ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՏՆՎԵՑ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Արտակ Դավթյանի նախագահությամբ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի առաջարկությունները, որոնք մասամբ ընդունվել են օրինագծի հեղինակների կողմից: Մասնավորապես, պատգամավորները առաջարկել են, որ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվի ոչ թե ժամը 22:00-ին, ինչպես առաջարկում էին օրինագծի հեղինակները, այլ` 24:00-ին: Ի վերջո, ընդունվեց փոխզիջումային տարբերակ, ըստ որի` թույլատրվում է նման գովազդի հեռարձակումը 22:30-ից հետո: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ