ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՒ ՋՀԱՆԴԱՄ, ԹԵ ԹՐԱՇՈՎ ԿԱՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Արխիվ 12-16ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆԸ:2013 թվականին ՙՀայաստանի հանրային հեռուստաընկերություն՚ ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ` ՙԱռաջին՚ եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան` պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:
2013թ. ընթացքում ՙԱռաջին՚ ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով` 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:
Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, այնուհետեւ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները` Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ: Մասնավորապես պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց ուղղեց ՙԵվրատեսիլին՚ այսուհետ մասնակցելու նպատակահարմարության մասին` նշելով, որ ինչպես այս տարվա արդյունքը, այնպես էլ` Ադրբեջանի հաղթանակը նախկինում, ցույց են տալիս, որ ՙԵվրատեսիլում՚ չկա արդար գնահատական, այլ հաղթողները որոշվում են այս կամ այն գործոնի ազդեցության ներքո: Բաբուխանյանը նշեց, որ շուրջ մեկ ամիս հանրությունը ստիպված էր շփվել անբարոյականության հետ` ՙԵվրատեսիլի՚ հարթակում: Այդ հարցին Ռ. Ջաղինյանը պատասխանեց, որ կարեւորը հաղթանակը չէ, այլ` լավ մասնակցությունը, եւ ՙԵվրատեսլիը՚ համարվում է եվրոպական ամենահայտնի մրցույթը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ