ՙՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԵԼ՚
Արխիվ 12-16ՉԾԱՌԱՅԵԼ՚
Երեկ Ազգային ժողովում զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելու ժամանակ խիստ հայտարարություններով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, որը քննադատության ենթարկեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած փոփոխությունը: Ս. Ֆարմանյանը հայտարարեց, որ ՙԿրթության նախարարությունը ոչ պատշաճ կերպով է անցկացնում արտասահմանյան բուհերում Հայաստանից ուսանողների գործուղելու մրցույթները՚: Բացի այդ, նա նշեց, որ ՙհարուստ մարդկանց երեխաները բանակում սկսել են չծառայել՚: Ըստ էության, ՀՀԿ-ական պատգամավորը Պաշտպանության եւ Կրթության նախարարություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ: Նշենք, որ Ս. Ֆարմանյանի ելույթի կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը շնորհակալություն հայտնեց Ֆարմանյանին: Դրա փոխարեն` բավականին խիստ արձագանքեց Արմեն Աշոտյանը` հայտարարելով, որ որեւէ անգամ մրցույթների հետ կապված` որեւէ բողոք չի եղել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ